Անցնել բովանդակությանը

ՆՈՅԵՄԲԵՐԻ 1, 2017
ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐ

Եհովայի վկաները ավարտին են հասցնում «Թաուերս» պատմական շենքի վաճառքի գործարքը

Եհովայի վկաները ավարտին են հասցնում «Թաուերս» պատմական շենքի վաճառքի գործարքը

ՆՅՈՒ ՅՈՐՔ։ Հոկտեմբերի 31-ին Եհովայի վկաները ավարտին հասցրին Բրուքլին Հայթս պատմական թաղամասի Քլարկ սթրիթ, 21 հասցեում գտնվող 16 հարկանի իրենց բնակելի շենքի վաճառքի գործարքը։ Ավելի քան չորս տասնամյակ այն պատկանել է Վկաներին, և նրանք պահպանել են այդ նախկին հյուրանոցի ռոմանական ոճը։

Շենքի բացումը եղել է 1928թ.-ին, և այն կոչվել է «Լեվերիչ Թաուերս Հոթել»։ Կարճ ժամանակ անց այն սկսեց կոչվել «Թաուերս Հոթել» և գովազդվել որպես «Բրուքլինի հյուրանոցների մեջ արիստոկրատը»։ Այնտեղ իջևանում էին բարձր խավի մարդիկ։ Սակայն 1970-ականներին այն բարձիթողի վիճակում հայտնվեց։

Վկաները գնեցին այդ շենքը 1975թ.-ին։ Դրանից առաջ նրանք իրենց գլխավոր վարչության՝ գնալով աճող անձնակազմին բնակեցնելու համար այնտեղ մի քանի հարկ էին վարձել։ Այդ շինությունը Վկաների օրոք երկու անգամ վերանորոգվել է. առաջին անգամ՝ 1978թ.-ին, իսկ երկրորդ անգամ՝ 1998թ.-ին։

Եհովայի վկաների խոսնակ Դեյվիդ Սիմոնյանը նշում է. «Նրանք, ովքեր ապրել են Բրուքլին Հայթսում, կհիշեն «Թաուերսը» ոչ միայն որպես աչքի ընկնող շենք, այլև որպես գեղեցիկ և հարմարավետ տուն։ Այս վերջին գործարքով մենք ավարտում ենք Բրուքլինում մեր պատմության ևս մեկ գլուխ»։

2016թ.-ին Եհովայի վկաների գլխավոր վարչությունը տեղափոխվեց Ուորվիք (Նյու Յորք)։

Մեդիա կոնտակտ:

Դեյվիդ Սիմոնյան, հասարակայնության հետ կապերի գրասենյակ, +1-845-524-3000