Անցնել բովանդակությանը

ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11, 2017
ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐ

«Իրմա» փոթորիկ. վերջին նորությունները

«Իրմա» փոթորիկ. վերջին նորությունները

Թարմ տեղեկություն ենք ստացել «Իրմա» փոթորկից հետո Կարիբյան կղզիներում և Միացյալ Նահանգների հարավ-արևելքում բնակվող մեր եղբայրների ու քույրերի վիճակի մասին։

Ցավոք, տարհանման ժամանակ Ֆլորիդայում բնակվող մի տարեց եղբայր, ինչպես նաև մի քույր Ջորջիայից մահացել են։ Բացի այդ, մեր եղբայրներից երկուսը վնասվածք են ստացել Տորտոլայում, որը Մեծ Բրիտանիայի Վիրջինյան կղզիներից ամենախոշորն է։ Կարիբյան կղզիներում 40-ից ավելի տներ լուրջ վնաս են կրել, և մեր եղբայրներից առնվազն 40-ը ստիպված են եղել լքել իրենց տները։ Եղբայրները այցելում են աղետից տուժած գոտիներ, ուստի վնասների չափը դեռ ճշտվում է։

Մենք կարեկցում ենք այն մարդկանց, ովքեր կորցրել են իրենց սիրելիներին, ինչպես նաև այս փոթորկից տուժածներին։ Մենք շարունակում ենք ապավինել Եհովային, որը մխիթարություն է տալիս ժողովի միջոցով (1 Թեսաղոնիկեցիներ 3։7

Մեդիա կոնտակտ:

Դեյվիդ Սիմոնյան, հասարակայնության հետ կապերի գրասենյակ, +1-845-524-3000