Անցնել բովանդակությանը

ՕԳՈՍՏՈՍԻ 7, 2018
ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐ

Ռեդինգի (Կալիֆորնիա) մերձակայքում մոլեգնում է «Քարր» հրդեհը

Ռեդինգի (Կալիֆորնիա) մերձակայքում մոլեգնում է «Քարր» հրդեհը

Կալիֆորնիայում՝ Ռեդինգի մերձակայքում, շարունակում են մոլեգնել անտառային խոշոր հրդեհները, որոնք բռնկվել են 2018 թ. հուլիսի 23-ին։ Հրդեհը, որը ստացել է այն վայրի անվանումը, որտեղ բռնկվել է, ութ մարդու մահվան պատճառ է դարձել։ Այն այրել է 110 000-ից ավելի ակր տարածք և ավերել ավելի քան 1 300 շինություն։

Ըստ ստացված տեղեկությունների՝ աղետի գոտում բնակվող ոչ մի քարոզիչ լուրջ վնասվածք չի ստացել։ Սակայն մի եղբայր կյանքի համար ոչ վտանգավոր այրվածքներ է ստացել բուլդոզերով հրշեջներին օգնելիս զսպելու հրդեհը։ Բացի այդ, տեղահանվել են ընդհանուր առմամբ 454 եղբայրներ ու քույրեր և ժամանակավորապես օթևանել են իրենց բարեկամների կամ ուրիշ քարոզիչների տներում։ Հրդեհը կործանել է 12 Վկա ընտանիքների տուն։

Եղբայրները բոլոր քարոզիչների մասին տեղեկություն ունեն, և շրջանային վերակացուները համագործակցում են տեղի երեցների հետ, որ անհրաժեշտ հոգևոր և նյութական օգնություն ցույց տան մեր եղբայրներին այս աղետալի ժամանակներում (Առակներ 17:17