Անցնել բովանդակությանը

ՄԱՅԻՍԻ 15, 2018
ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐ

Հավայիում հրաբխի ակտիվության պատճառով մարդիկ տարհանվում են

Հավայիում հրաբխի ակտիվության պատճառով մարդիկ տարհանվում են

Հավայան Մեծ կղզու (ԱՄՆ) Կիլաուեա հրաբուխը, որը սկսել է ժայթքել 2018 թ. մայիսի 3-ից, ստիպել է գրեթե 2 000 բնակիչների լքել իրենց տները և ավերել առնվազն 36 կառույց։

Տարհանվածների թվում են Վկաների չորս ընտանիքներ և մեկ տարեց քույր։ Ոչ մի Թագավորության սրահ չի վնասվել առաջ շարժվող լավայի կամ հրաբխային աղբի պատճառով, սակայն մայիսի 4-ին տեղի ունեցած 6,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը չնչին վնաս է հասցրել մեկ Թագավորության սրահի։

Աղետից տուժածներին օգնելու կոմիտեն տեղի եղբայրների և քույրերի աջակցությամբ հոգ է տանում տուժած քարոզիչների մասին։ Երբ իրավիճակը կայունանա, կոմիտեն կորոշի, թե հավելյալ ինչ օգնության կարիք կա։

Հաշվի առնելով, որ այս հրաբուխը շարունակում է ժայթքել, մենք չենք դադարում աղոթել մեր տուժած եղբայրների ու քույրերի համար՝ վստահ լինելով, որ Եհովան նրանց ամրոցը կդառնա նեղության այս օրերում (Նաում 1։7