Անցնել բովանդակությանը

ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 17, 2018
ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐ

Միացյալ Նահանգների պատմության մեջ ամենահզոր փոթորիկներից մեկը՝ «Մայքլը», մեծ ավերածություններ է պատճառել

Միացյալ Նահանգների պատմության մեջ ամենահզոր փոթորիկներից մեկը՝ «Մայքլը», մեծ ավերածություններ է պատճառել

2018 թ. հոկտեմբերի 10-ին «Մայքլ» փոթորիկը հարվածեց Ֆլորիդայի ափերին և ավերածություններ պատճառեց Միացյալ Նահանգների հարավ-արևելքում։ 4-րդ աստիճանի ուժգնության այս փոթորիկը համարվում է Միացյալ Նահանգներին պատուհասած ամենահզոր փոթորիկներից մեկը։ Այն զանգվածային ավերածությունների պատճառ է դարձել։ Փոթորկի հետևանքով զոհվել է առնվազն 18 մարդ։

Փոթորկից տուժել են 13 շրջանների պատկանող 94 ժողովներում ծառայող մեր եղբայրներն ու քույրերը։ Նրանցից ոչ ոք աղետի պատճառով չի զոհվել, սակայն երեքը մարմնական վնասվածքներ է ստացել։ Փոթորկի հետևանքով վնասվել են նաև մեր եղբայրներին պատկանող 528 տներ, ինչպես նաև 34 Թագավորության սրահներ, և ընդհանուր առմամբ 39 Թագավորության սրահ հոսանքազրկվել է։

Միացյալ Նահանգների մասնաճյուղը աղետից տուժածներին օգնելու կոմիտեի և 40-ից ավելի շրջանային վերակացուների աջակցությամբ կոորդինացնում է օգնություն ցուցաբերելու ուղղությամբ տարվող աշխատանքները։ Այդ աշխատանքները ներառում են մեր եղբայրներին սնունդ և ջուր մատակարարելը, բուժօգնություն ցույց տալը, կացարան տրամադրելը, ինչպես նաև տների ամրությունն ապահովելը տանիքները անջրանցիկ բրեզենտով ծածկելու և տապալված ծառերի պատճառած մեծ վնասները վերացնելու միջոցով։ Նաև քայլեր են ձեռնարկվել մեր հավատակիցներին հովվական այցեր անելու և հոգևորապես աջակցելու համար։

Թեև մեր եղբայրներն ու քույրերը պաշտպանված չեն այս համակարգում եղող դժվար իրավիճակներից, այդ թվում՝ բնական աղետների հետևանքներից, սակայն նրանք ապավինում են մեր Աստծուն՝ վստահ լինելով, որ նա միշտ կաջակցի իրենց (Սաղմոս 142։5