Անցնել բովանդակությանը

ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐ

Պատմական կարևոր զարգացումներ Միացյալ Նահանգներում

Պատմական կարևոր զարգացումներ Միացյալ Նահանգներում
  1. ՀՈՒՆԻՍԻ 17, 2002—ԱՄՆ-ի Գերագույն դատարանը վերահաստատում է 1940-ականներին կայացրած իր որոշումները, որոնք սահմանադրորեն պաշտպանում էին Եհովայի վկաների հանրային ծառայությունը («Դիտարանի, Աստվածաշնչի և թերթիկի ընկերությունը (Նյու Յորք) և այլք ընդդեմ Սթրեյթոն գյուղի»)։

  2. ՕԳՈՍՏՈՍ 1998—Միացյալ Նահանգներում Եհովայի վկաների թիվը գերազանցում է մեկ միլիոնը։

  3. ԱՊՐԻԼԻ 15, 1992—Օհայոյի Գերագույն դատարանը «Փեյթերն ընդդեմ Փեյթերի» գործում, համաձայնելով նախորդ բարձրագույն դատարանի այլ վճիռների հետ, որոշում է, որ ստորին ատյանը իրավունք չունի կրոնի պատճառով ծնողից խլել խնամակալությունը։

  4. ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30, 1985—Միսսիսիպիի Գերագույն դատարանը վճռում է, որ անհատը իրավունք ունի անարյուն բուժօգնություն ստանալու, և որ դա պաշտպանված է անհատի անձնական կյանքի և դավանանքի ազատության իրավունքով («Բրաունի գործը»)։

  5. ՕԳՈՍՏՈՍԻ 31, 1972—Կոլումբիայի վերաքննիչ դատարանը որոշում է, որ պետությունը պետք է հարգի կոմպետենտ չափահաս մարդու՝ արյան փոխներարկումից հրաժարվելու իրավունքը («Օսբորնի գործը»)։

  6. ՆՈՅԵՄԲԵՐԻ 30, 1953—ԱՄՆ-ի Գերագույն դատարանը վճռում է, որ Եհովայի վկաներից ոչ մի լիաժամ ծառայող չի կարող ազատվել զինվորական ծառայությունից իր աշխատանքի պատճառով («Դիքինսոնն ընդդեմ Միացյալ Նահանգների»)։

  7. 1944—Եհովայի վկաների դեմ հալածանքները սկսում են նվազել։

  8. ՀՈՒՆԻՍԻ 14, 1943—ԱՄՆ-ի Գերագույն դատարանը փոխում է Գոբայտասի գործով կայացրած վճիռը, որը պահանջում էր Վկա աշակերտից հավատարմության երդում տալ և դրոշին պատիվ տալ, քանի որ դա ոտնահարում է խոսքի և կրոնի ազատության իրավունքը («Արևմտյան Վիրջինիա նահանգի կրթության նախարարությունն ընդդեմ Բարնետի»)։

  9. ՄԱՅԻՍԻ 3, 1943—ԱՄՆ-ի Գերագույն դատարանն անվավեր է ճանաչում Եհովայի վկաների նկատմամբ կիրառված այն հրամանագիրը, ըստ որի՝ կրոնական գրականություն տարածելու համար պահանջվում էր արտոնագիր ձեռք բերել («Մարդոկն ընդդեմ Փենսիլվանիայի»)։

  10. ՀՈՒՆԻՍԻ 3, 1940—ԱՄՆ-ի Գերագույն դատարանը «Մայներսվիլի դպրոցն ընդդեմ Գոբայտիսների» գործով վճռում է, որ դպրոցի աշակերտները պարտավոր են դրոշին պատիվ տալ, որից հետո հալածանքի ալիք է բարձրանում։

  11. ՄԱՅԻՍԻ 20, 1940—Առաջին անգամ ԱՄՆ-ի Գերագույն դատարանը որոշում է, որ պետությունը և տեղական ինքնակառավարման մարմինները պետք է հարգեն դավանանքի ազատության հետ կապված խոսքի ազատության իրավունքը։ Բացի այդ՝ դատարանը որոշում է, որ Եհովայի վկաների ծառայությունը խնդիրներ չի հարուցում («Կանտուելն ընդդեմ Քոնեկտիկուտի»)։

  12. ՄԱՐՏԻ 28, 1938—ԱՄՆ-ի Գերագույն դատարանը անվավեր է ճանաչում այն օրենքը, ըստ որի՝ Եհովայի վկաները գրականություն տարածելու համար պետք է թույլտվություն ստանային («Լովելն ընդդեմ Գրիֆին քաղաքի»)։

  13. ՀՈՒԼԻՍԻ 26, 1931—Աստվածաշունչ ուսումնասիրողները փոխում են իրենց անունը և սկսում են կոչվել Եհովայի վկաներ։

  14. ՄԱՅԻՍԻ 14, 1919—Դիտարանի, Աստվածաշնչի և թերթիկի ընկերության (Փենսիլվանիա) գլխավոր անդամների դեմ հարուցված քրեական գործը չեղյալ է հայտարարվում, ավելի ուշ նրանք անմեղ են ճանաչվում։

  15. ՀՈՒՆԻՍԻ 20, 1918—Դիտարանի, Աստվածաշնչի և թերթիկի ընկերության (Փենսիլվանիա) գլխավոր անդամները մեղադրվում են և ձերբակալվում՝ իբր պատերազմական գործողություններին հակասող նյութեր հրապարակելու համար։

  16. ՄԱՐՏԻ 4, 1909—Կազմավորվում է «Ազգերի քարոզիչների միությունը», որն ավելի ուշ վերանվանվում է Դիտարանի, Աստվածաշնչի և թերթիկի ընկերություն (Նյու Յորք)։

  17. ՀՈՒՆՎԱՐԻ 31, 1909—Աստվածաշունչ ուսումնասիրողները իրենց գլխավոր վարչությունը տեղափոխում են Բրուքլին (Նյու Յորք)։

  18. ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15, 1884—Կազմավորվում է իրավաբանական անձ, որը հետագայում հայտնի է դառնում Դիտարանի, Աստվածաշնչի և թերթիկի ընկերություն (Փենսիլվանիա) անունով։

  19. 1880-ականներ—Աստվածաշունչ ուսումնասիրողները գլխավոր վարչություն են հիմնում Ալեգեյնիում (Փենսիլվանիա)։

  20. ՀՈՒԼԻՍ 1879—Թողարկվում է ներկայումս «Դիտարան» կոչվող ամսագրի առաջին օրինակը։

  21. 1870—Չարլզ Թեյզ Ռասելը և նրա համագործակիցները Աստվածաշնչի ուսումնասիրության խումբ են կազմում Ալեգեյնիում (Փենսիլվանիա) և հայտնի են դառնում որպես Աստվածաշունչ ուսումնասիրողներ։