ՄԱՅԻՍԻ 13, 2014
ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐ
Պտտահողմեր ԱՄՆ-ի կենտրոնական և հարավային մասերում
2014թ. ապրիլի 27-ից մի քանի օր շարունակ ԱՄՆ-ի կենտրոնական և հարավային մասերում փոթորկից ուժգին պտտահողմեր են առաջացել։ Դրանց հետևանքով ավերվել են բազմաթիվ տներ։ Ըստ որոշ տեղեկությունների՝ մահացել է ավելի քան 30 մարդ։ ԱՄՆ-ի Եհովայի վկաների մասնաճյուղը տեղեկացնում է, որ ոչ մի Եհովայի վկա աղետի զոհ չի դարձել և մարմնական վնասվածք չի ստացել, սակայն վնասվել է յոթ տուն և երեք Թագավորության սրահ, որտեղ Վկաները անցկացնում են իրենց հավաքույթները։ Վկա կամավորներից բաղկացած կոմիտեները օգնություն են տրամադրում պտտահողմից տուժածներին։
Մեդիա կոնտակտ(ներ)։
Միջազգային։ Ջ. Ռ. Բրաուն, Հասարակայնության հետ կապերի բաժին, հեռ. +1 718 560 5000