ՄԱՐՏԻ 2, 2018
ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐ
Ջրհեղեղ Միացյալ Նահանգներում
2018 թ. փետրվարին Միացյալ Նահանգների կենտրոնական մասում հորդառատ անձրևները, ինչպես նաև հալչող ձյունը ջրհեղեղ են առաջացրել։ Իլինոյսում, Ինդիանայում, Քենտուկիում, Միչիգանում, Օհայոյում և Թենեսիում բնակվող մեր եղբայրներն ու քույրերը այն բազմաթիվ մարդկանց թվում են, ովքեր տուժել են ջրհեղեղի պատճառով։
Միացյալ Նահանգների մասնաճյուղը տեղեկացնում է, որ ութ տարբեր շրջաններից 20 քարոզիչներ տեղահանվել են։ Ցավոք, Ինդիանայում մի քույր զոհվել է ջրհեղեղին նախորդած հորդառատ անձրևների պատճառով։ Ընդհանուր առմամբ վնասվել են մեր եղբայրների 57 տներ։
Այդ տարածքներում շրջանային վերակացուները մխիթարում են այն բոլոր քարոզիչներին, ովքեր տուժել են այդ աղետից։ Մենք շարունակում ենք աղոթել մեր տուժած եղբայրների ու քույրերի համար՝ իմանալով, որ Եհովան հոգ կտանի նրանց մասին (1 Պետրոս 5։7)։
Մեդիա կոնտակտ:
Դեյվիդ Սիմոնյան, հասարակայնության հետ կապերի գրասենյակ, +1-845-524-3000