Անցնել բովանդակությանը

ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20, 2016
ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐ

Վկաները վաճառում են Ջեյ սթրիթ, 85-ը՝ Բրուքլինի ամենամեծ չկառուցապատված տարածքներից մեկը

Վկաները վաճառում են Ջեյ սթրիթ, 85-ը՝ Բրուքլինի ամենամեծ չկառուցապատված տարածքներից մեկը

2016թ. դեկտեմբերի 20-ին Եհովայի վկաները վաճառեցին Ջեյ սթրիթ, 85 հասցեում գտնվող տարածքը «Kushner Companies», «CIM Group» և «LIVWRK» ներդրումային ընկերակցությանը։ Բրուքլինի արագ զարգացող Դամբո վարչական շրջանում մի ամբողջ թաղամաս զբաղեցնող այս տարածքում նոր սեփականատերերը իրավունք կունենան հողը օգտագործել 92903 քառակուսի մետր (մոտ մեկ միլիոն քառակուսի ֆուտ) խառը կառուցապատման նպատակով։

1980-ականների վերջում և 1990-ականների սկզբում այդ տարածքում մի քանի խարխլված շինություններ կային։ Եհովայի վկաները այդ տարածքը գնեցին իրենց տպագրությունն ընդլայնելու նպատակով։ Սակայն տպագրության և կազմարարական ողջ աշխատանքները որոշվեց անել Ուոլքիլում (Նյու Յորք), ոչ թե Բրուքլինում։ Ուոլքիլ տեղափոխվեց նաև առաքման բաժինը։ Հետագայում Վկաները իրենց գլխավոր վարչությունը Բրուքլինից տեղափոխեցին Ուորվիք (Նյու Յորք), իսկ վերջին տարիներին Բրուքլին Հայթսում և Դամբոյում գտնվող անշարժ գույքը վաճառքի հանվեց։

Վկաների խոսնակ Ռիչարդ Դիվայնը նշում է. «Ամեն օր չէ, որ Ջեյ սթրիթ, 85-ի նման սեփականություն է վաճառքի հանվում, հատկապես եթե հաշվի առնենք դրա զբաղեցրած տարածքը, գտնվելու վայրը և գործարկման հնարավորությունները»։

Մեդիա կոնտակտ:

Դեյվիդ Սիմոնյան, հասարակայնության հետ կապերի գրասենյակ, +1-845-524-3000