ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 8, 2017
ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐ
Նախնական տեղեկություն «Իրմա» փոթորկի վերաբերյալ
Այս փոթորիկը, որը սկսել է մոլեգնել 2017թ. սեպտեմբերի 5-ին, Ատլանտիկայում տեղի ունեցած ամենաուժգին փոթորիկներից մեկն է։ Այն արդեն ավերել է Կարիբյան ավազանի բազմաթիվ կղզիներ։ Այս պահի դրությամբ մեր եղբայրներից և քույրերից ոչ ոք չի զոհվել և վնասվածք չի ստացել։ Մեկ Թագավորության սրահ Լա Դեզիրադեում (Գվադելուպա), մեկ Թագավորության սրահ Սեն Բարտելեմիում և մեկ համաժողովների սրահ Սեն Մարտենում վնասվել են։
Փոթորկի պատճառով հատկապես մեծ ավերածություններ են եղել Բարբուդա կղզում, որի բնակչության 50 տոկոսը անտուն է մնացել։ Կառավարությունը հրահանգ է տվել, որ կղզու ողջ բնակչությունը, այդ թվում՝ մեր 11 եղբայրները տարհանվեն Անտիգուա, քանի որ սպասվում է, որ շաբաթվա վերջին մեկ ուրիշ փոթորիկ՝ «Խոսեն», կհարվածի Կարիբյան կղզիներին։
Եղբայրները քայլեր են ձեռնարկում, որ շարունակ օգնություն ցուցաբերեն իրենց հավատակիցներին, մինչ «Իրմա» փոթորիկը Բահամյան կղզիներով (Կուբա) և Միացյալ Նահանգների հարավարևելյան հատվածով գնում է դեպի հյուսիս։ Նրանք նախապես տներ են փնտրում այն եղբայրների և քույրերի համար, ովքեր, հնարավոր է, ստիպված լինեն լքել իրենց տները։
Մեդիա կոնտակտ:
Դեյվիդ Սիմոնյան, հասարակայնության հետ կապերի գրասենյակ, +1-845-524-3000