ՄԱՅԻՍԻ 17, 2017
ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐ
Վկաները ավարտին են հասցնում Բրուքլինի պատմական թաղամասի Կոլումբիա Հայթս, 107 հասցեում գտնվող իրենց նախկին գլխավոր վարչության բնակելի շենքի վաճառքը
ՆՅՈՒ ՅՈՐՔ։ 2017թ. մայիսի 9-ին Եհովայի վկաները և «Clipper Realty» ընկերության մասնաճյուղը պաշտոնապես ավարտին հասցրին Նյու Յորքի Բրուքլին Հայթս պատմական թաղամասի Կոլումբիա Հայթս, 107 հասցեում գտնվող շինության վաճառքի գործարքը։ 1960թ.-ից ի վեր այստեղ են բնակվել Վկաների գլխավոր վարչության անձնակազմի անդամները։
14312 քմ (154058 ք/ֆուտ) տարածք ունեցող 11 հարկանի այս սեփականությունը հարակից է Բրուքլին Հայթսի զբոսավայրին։ Այն ունի մշակված բակ-պարտեզ՝ շատրվանով, և բացօթյա պատշգամբ, որը նայում է Բրուքլինի կամրջին, Իսթ Ռիվերին և Ստորին Մանհեթենին։
«Հաճելի էր տեսնել, որ մեր հարևանները, հատկապես երիտասարդ ընտանիքները Կոլումբիա Հայթս, 107-ի կողքով քայլելիս հիանում էին մեր շատրվանով և պարտեզի մուտքով»,— ասում է Վկաների՝ Ուորվիքում (Նյու Յորք) գտնվող նոր գլխավոր վարչության ներկայացուցիչ Դեյվիդ Սիմոնյանը։ Նա ավելացնում է. «Այս շինությունը ավելի քան 50 տարի ծառայել է մեզ և եղել է Բրուքլին Հայթսի կողմնորոշիչ վայրերից մեկը»։
Մեդիա կոնտակտ:
Դեյվիդ Սիմոնյան, հասարակայնության հետ կապերի գրասենյակ, +1-845-524-3000