Անցնել բովանդակությանը

Միկրոնեզիայի մասնաճյուղի կոմիտեի անդամ եղբայր Աբրահամ Լինկոլնը հայտարարում է մարշալերեն Քրիստոնեական Հունարեն Գրությունների լույսընծայման մասին

ՄԱՅԻՍԻ 24, 2019
ՄԻԿՐՈՆԵԶԻԱ

Քրիստոնեական Հունարեն Գրությունները լույս են ընծայվել մարշալերենով

Քրիստոնեական Հունարեն Գրությունները լույս են ընծայվել մարշալերենով

2019թ. մայիսի 19-ին Եհովայի վկաները Մաջուրո կղզու (Մարշալյան կղզիներ) Հարավ-խաղաղօվկիանոսյան համալսարանում տեղի ունեցած հատուկ հանդիպման ժամանակ հայտարարեցին մարշալերեն «Քրիստոնեական Հունարեն Գրությունների նոր աշխարհ թարգմանության» լույսընծայման մասին։ Ծրագիրը հեռարձակվում էր նաև Մաջուրոյից ավելի քան 440 կիլոմետր (273 մղոն) հեռու գտնվող Իբայ կղզու Թագավորության սրահում։

Հատուկ հանդիպմանը ընդհանուր առմամբ ներկա եղան 339 հոգի, այդ թվում՝ Մարշալյան կղզիների չորս ժողովներում ծառայող 151 քարոզիչները։ Այդ քարոզիչները, ինչպես նաև Միացյալ Նահանգների մարշալախոս դաշտում ծառայող 325 քարոզիչներ կկարողանան օգտվել այդ թարգմանությունից իրենց ժողովի հանդիպումների, անձնական ուսումնասիրության և ծառայության ժամանակ։ Ըստ հաշվարկների՝ ամբողջ աշխարհում մարշալերենով խոսում է 61000 մարդ։

Մի եղբայր, որն աջակցել է թարգմանչական նախագծին, բացատրում է. «Մարշալերեն «Քրիստոնեական Հունարեն Գրությունների նոր աշխարհ թարգմանությունը» այս լեզվով արված առաջին ժամանակակից թարգմանությունն է, որում «Եհովա» անունը վերականգնված է այն բոլոր տեղերում, որտեղ պետք է լինի։ Սա մի թարգմանություն է, որին եղբայրներն ու քույրերը կարող են վստահել։ Այն կօգնի նրանց շարունակելու սեր զարգացնել Եհովայի նկատմամբ»։

Մենք ուրախ ենք լսելու այս վերջին թողարկման մասին։ Դա փաստում է, որ Եհովան օրհնում է տարբեր լեզուներով արվող թարգմանչական գործը (Սաղմոս 49։1, 2