Անցնել բովանդակությանը

ՆՈՅԵՄԲԵՐԻ 2, 2018
ՄԻԿՐՈՆԵԶԻԱ

«Յուտու» հզոր և կործանարար թայֆունը հարվածել է Հյուսիսային Մարիանյան կղզիներին

«Յուտու» հզոր և կործանարար թայֆունը հարվածել է Հյուսիսային Մարիանյան կղզիներին

2018 թ. հոկտեմբերի 24-ին 5-րդ աստիճանի ուժգնության «Յուտու» հզոր թայֆունը հարվածեց Հյուսիսային Մարիանյան կղզիներին։ Հատկապես տուժեցին ամենախոշոր կղզիները՝ Սայպանն ու Տինիանը։ Քամին, որի ուժգնությունը ժամում հասնում էր 280 կմ-ի (174 մղ/ժ), ոչնչացրեց տներ, և հազարավոր բնակիչներ մնացին առանց էլեկտրաէներգիայի։

Միկրոնեզիայի մասնաճյուղը, որը վերահսկում է Հյուսիսային Մարիանյան կղզիներում ընթացող աշխատանքները, տեղեկացնում է, որ մեր եղբայրներից ու քույրերից ոչ ոք չի զոհվել և մարմնական վնասվածք չի ստացել։ Սակայն 15 Վկաների տներ ավերվել են, իսկ 40 տներ վնասվել։ Բացի այդ, փոքր-ինչ վնասվել են Սայպանում գտնվող միսիոներական տունը և Սայպան ու Տինիան կղզիների Թագավորության սրահները։

Աղետից տուժածներին օգնելու կոմիտեն կազմակերպում է տուժածներին մարդասիրական օգնություն տրամադրելու աշխատանքները։ Փոթորկի պատճառով իրենց տները լքած քարոզիչների մասին հոգ են տանում տեղի Վկաները։ Մասնաճյուղի կոմիտեի անդամներից մեկը կայցելի աղետի գոտի՝ տուժածներին հոգևորապես քաջալերելու համար։

Մենք աղոթում ենք այս բնական աղետից տուժած մեր եղբայրների համար և մխիթարվում ենք՝ իմանալով, որ «Եհովան մոտ է բոլոր իրեն կանչողներին» ու «կլսի նրանց օգնության կանչը» (Սաղմոս 145։18, 19