Անցնել բովանդակությանը

ՀՈՒՆԻՍԻ 22, 2023
ՄՈԶԱՄԲԻԿ

Ամբողջական «Նոր աշխարհ թարգմանությունը» լույս է տեսել չանգանա (Մոզամբիկ) լեզվով

Ամբողջական «Նոր աշխարհ թարգմանությունը» լույս է տեսել չանգանա (Մոզամբիկ) լեզվով

2023 թ. հունիսի 18-ին չանգանա (Մոզամբիկ) լեզվով լույս տեսավ «Աստվածաշնչի նոր աշխարհ թարգմանության» ամբողջական տարբերակը։ Մոզամբիկի մասնաճյուղի կոմիտեի անդամ եղբայր Չարլզ Ֆոնսեկան այդ մասին հայտնեց 16 245 ներկաներին, ովքեր հավաքվել էին Մոզամբիկի մայրաքաղաք Մապուտուում։ Բոլոր մասնակիցները Աստվածաշնչի տպագիր օրինակներ ստացան։ Բացի այդ՝ թվային տարբերակը հասանելի դարձավ բեռնման համար։

Չանգանա (Մոզամբիկ) լեզվով խոսում է շուրջ 4,2 միլիոն մարդ՝ գլխավորապես Մոզամբիկի ծայր հարավի երկու մարզերում՝ Մապուտուում և Գազայում։ Քանի որ չանգանա (Մոզամբիկ) լեզվով շատ բարբառներ կան, թարգմանչական խումբը առանձնացրել է և օգտագործել այն բառերը, որոնք հասկանալի են այդ լեզվով խոսողների մեծամասնությանը՝ անկախ նրանց բնակության վայրից։

Նախքան իրենց լեզվով ամբողջական Աստվածաշնչի լույսընծայումը շատ չանգանախոս քարոզիչներ օգտվում էին ցոնգա լեզվով Աստվածաշնչից։ Այդ լեզուն բավականին նման է չանգանա (Մոզամբիկ) լեզվին, սակայն ոմանք դժվարանում էին ըմբռնել աստվածաշնչյան ճշմարտությունները։ Թարգմանիչներից մեկը նշեց. «Այս նոր թարգմանության շնորհիվ Աստվածաշնչում գրվածը անմիջապես դիպչում է չանգանախոս մարդկանց սրտին»։

Մեկ այլ թարգմանիչ չանգանա (Մոզամբիկ) լեզվով «Նոր աշխարհ թարգմանության» հստակությունն ընդգծելու նպատակով մի օրինակ բերեց. «Մեր տարածքի այլ լեզուներով որոշ թարգմանություններ օգտագործում են «ոգի» բառը, որը գուցե երբեմն սխալմամբ ընկալեն՝ պատկերացնելով անմահ հոգի, որը շարունակում է ապրել մարդու մահից հետո։ Սակայն չանգանա (Մոզամբիկ) լեզվով «Նոր աշխարհ թարգմանությունը» ճիշտ է փոխանցում միտքը՝ մատնանշելով, որ Ստեղծչի մոտ վերադառնում է «կյանքի ուժը», ոչ թե անհատը»։

Ուրախալի է տեսնել, թե Եհովան ինչպես է ուղարկում իր «լույսն ու ճշմարտությունը»՝ իր Խոսքը է՛լ ավելի հասկանալի դարձնելով չանգանա (Մոզամբիկ) լեզվով խոսող մարդկանց (Սաղմոս 43։3