ՀՈՒՆՎԱՐԻ 13, 2021
ՄՈԶԱՄԲԻԿ
Արևադարձային «Չալան» փոթորիկը իր սև գործն է արել Մոզամբիկում
Վայրը
Կենտրոնական Մոզամբիկի Սոֆալա և Մանիկա նահանգներ և այլ տարածքներ, որոնք տուժել էին 2019 թ. «Իդայ» ցիկլոնից։
Աղետ
2020 թ. դեկտեմբերի 30-ին արևադարձային «Չալան» փոթորիկը հարվածեց Մոզամբիկի ափերին։ Փոթորկի հետևանքով առաջացած ջրհեղեղներն ու սողանքները մեծ ավերածություններ պատճառեցին։
Տուժած հավատակիցներ
Երեք քարոզիչ թեթև վնասվածք է ստացել։
Վնասներ
34 տուն թեթևակի վնասվել է։
12 տուն լրջորեն վնասվել է։
16 տուն ավերվել է։
7 Թագավորության սրահ թեթևակի վնասվել է։
4 Թագավորության սրահ լրջորեն վնասվել է։
1 Թագավորության սրահ ավերվել է։
Օգնություն աղետից տուժածներին
Աղետից տուժածներին օգնելու կոմիտեն կոորդինացնում է տուժածներին օգնություն տրամադրելու գործը, որը ներառում է իրենց տունը կորցրած քարոզիչներին ժամանակավոր կացարան տրամադրելը։ Այս աշխատանքներն անելու ընթացքում բոլորը հետևում էին COVID-19 համավարակից պաշտպանվելու անվտանգության կանոններին։
Մենք աղոթում ենք Եհովային, որ շարունակի աջակցել այս փոթորկից տուժած մեր եղբայրներին ու քույրերին (Սաղմոս 121։2)։