Անցնել բովանդակությանը

Վերևից՝ ժամացույցի սլաքի ուղղությամբ. վնասված Թագավորության սրահ Չիպանգարայում, վնասված Թագավորության սրահ Մուշունգիում և ջրհեղեղ Սոֆալա նահանգում

ՓԵՏՐՎԱՐԻ 9, 2021
ՄՈԶԱՄԲԻԿ

«Էլոիզ» ցիկլոնը հարվածել է Մոզամբիկին

«Էլոիզ» ցիկլոնը հարվածել է Մոզամբիկին

Վայրը

Գազա, Ինյամբանե, Մանիկա, Սոֆալա և Զամբեզիա նահանգներ։

Աղետ

  • 2021 թ. հունվարի 23-ին ուժեղ քամիները և հորդառատ անձրևները մեծ ավերածություններ են առաջացրել Մոզամբիկի 5 նահանգներում։

Տուժած հավատակիցներ

  • 3 քարոզիչ վնասվել է։

  • 13 քարոզիչ տարհանվել է։

Վնասներ

  • 9 Թագավորության սրահ թեթևակի վնասվել է։

  • 9 Թագավորության սրահ լրջորեն վնասվել է։

  • 3 Թագավորության սրահ ավերվել է։

  • 53 տուն թեթևակի վնասվել է։

  • 41 տուն լրջորեն վնասվել է։

  • 10 տուն ավերվել է։

Օգնություն աղետից տուժածներին

  • Նախքան ցիկլոնի սկիզբը Մոզամբիկի մասնաճյուղը վտանգավոր տարածքներում ապրող քարոզիչներին հորդորել է տեղափոխվել ապահով վայր։

  • Մասնաճյուղը աղետից տուժածներին օգնելու 4 կոմիտե է նշանակել, որպեսզի կազմակերպեն հումանիտար աշխատանքները, այդ թվում՝ ժամանակավոր կացարանով ապահովեն տարհանվածներին։

  • Տուժած տարածքներում ծառայող շրջանային վերակացուները գործնական օգնություն են ցույց տալիս և քաջալերում իրենց հավատակիցներին։

  • Այս ամենը նրանք կատարում են՝ հետևելով COVID-19-ից պաշտպանվելու անվտանգության կանոններին։

Մենք անհամբեր սպասում ենք այն ժամանակին, երբ Աստծու Թագավորությունը վերջ կդնի այս բոլոր աղետներին և դրանց պատճառած տառապանքին (Մատթեոս 6։10