Անցնել բովանդակությանը

ՀՈՒԼԻՍԻ 13, 2023
ՄՈԶԱՄԲԻԿ

«Մատթեոս» գիրքը լույս է տեսել մոզամբիկյան ժեստերի լեզվով

«Մատթեոս» գիրքը լույս է տեսել մոզամբիկյան ժեստերի լեզվով

2023 թ. հուլիսի 9-ին Մապուտուում (Մոզամբիկ) տեղի ունեցած հատուկ հանդիպմանը Մատթեոսի Ավետարանը լույս տեսավ մոզամբիկյան ժեստերի լեզվով։ Լույսընծայման մասին հայտարարությունն արեց մասնաճյուղի կոմիտեի անդամ եղբայր Կաստրո Սալվադուն։ Հանդիպմանը ներկա էին 857 հոգի, այդ թվում՝ տեսակապով դիտողները։ Գիրքն այժմ հնարավոր է բեռնել JW Library Sign Language հավելվածից կամ jw.org կայքից։

Մոզամբիկում գտնվող խուլ Եհովայի վկաների թվի աճին զուգընթաց 2017 թ.-ին Մապուտուի մասնաճյուղում կազմավորվեց մոզամբիկյան ժեստերի լեզվի թարգմանչական խումբը։ Ներկայումս այս ժեստերի լեզվով 5 ժողովներում, 12 խմբերում և 10 նախախմբերում ծառայում են ավելի քան 344 քարոզիչներ։

Սա աստվածաշնչյան առաջին գիրքն է, որ լույս է տեսել մոզամբիկյան ժեստերի լեզվով։ Թարգմանիչներից մեկն ասաց. «Այս լեզվով խոսողները երբեք չեն ունեցել տիպար աղոթքը։ Անհամբերությամբ սպասում եմ, թե երբ եմ Մատթեոս 6։9-13 համարների միջոցով օգնելու նրանց ավելի լավ հասկանալ այս աղոթքի կարևորությունը»։

Մենք ցնծում ենք, որ այս թարգմանությունը հնարավորություն կտա Մոզամբիկում ապրող բազմաթիվ ազնվասիրտ մարդկանց սովորել «Աստծու սրբազան պատգամների» մասին (Հռոմեացիներ 3։2