Անցնել բովանդակությանը

ՕԳՈՍՏՈՍԻ 18, 2023
ՄՈԶԱՄԲԻԿ

«Մատթեոս» գիրքը լույս է տեսել ֆիմբի լեզվով

«Մատթեոս» գիրքը լույս է տեսել ֆիմբի լեզվով

2023 թ. օգոստոսի 23-ին Մոզամբիկի մասնաճյուղի կոմիտեի անդամ եղբայր Չառլզ Ֆոնսեկան հայտարարեց, որ ֆիմբի լեզվով լույս է տեսել «Աստվածաշունչ. Ավետարան ըստ Մատթեոսի» գիրքը։ Սա Աստվածաշնչից առաջին գիրքն է, որ երբևէ հրատարակվել է ֆիմբի լեզվով։ Գրքի լույսընծայման մասին հայտարարությունն արվեց 2023 թ. «Համբերատար եղեք» տարածաշրջանային համաժողովին, որին ներկա էին 3 055 հոգի։ Համաժողովը տեղի ունեցավ Ֆինգո գյուղում։ Ներկաներին բաժանվեց գրքի տպագիր օրինակը։ Թվային ձևաչափը ևս առկա է բեռնելու համար։

Ֆիմբի լեզվով խոսողների մեծամասնությունը ապրում է Մոզամբիկի Տետե նահանգի արևմտյան մասում՝ Զամբիայի սահմանի մոտ։ Ըստ հաշվարկների՝ ֆիմբի լեզվով խոսում է ավելի քան 100 000 մարդ։ Մոզամբիկի ֆիմբի լեզվով 20 ժողովներում և 2 խմբերում ծառայում են 897 քարոզիչներ։ Մոզամբիկի մասնաճյուղի ներկայացուցիչներից մեկն ասաց. «Անչափ ուրախ ենք, որ մեր ֆիմբիախոս եղբայրներն ու քույրերը այժմ կարող են իրենց մայրենի լեզվով կարդալ «Մատթեոս» գիրքը»։

Միանում ենք մեր ֆիմբիախոս եղբայրների ու քույրերի ցնծությանը։ Այս թանկագին նվերը ևս մեկ անգամ հավաստիացնում է, որ բոլոր հեզ մարդիկ ապագայում մեծ օրհնություններ են վայելելու (Մատթեոս 5։5