Անցնել բովանդակությանը

ՄԱՅԻՍԻ 28, 2019
ՄՈԶԱՄԲԻԿ

Մոզամբիկի հյուսիսում մոլեգնել է «Քենեթ» ցիկլոնը

Մոզամբիկի հյուսիսում մոլեգնել է «Քենեթ» ցիկլոնը

2019 թ. ապրիլի 25-ին «Քենեթ» ցիկլոնը հասավ Մոզամբիկի հյուսիս։ Սա երկրորդ ցիկլոնն է, որը հարվածեց այդ երկրին այն բանից հետո, երբ մարտին «Իդայ» ցիկլոնը լայնածավալ ավերածություններ պատճառեց։ Այս վերջին փոթորիկը ուժգին հեղեղումների և սողանքների պատճառ դարձավ, ինչի հետևանքով ավերվեցին տներ, հեղեղվեցին ճանապարհներ, և ավելի շատ վնասվեցին այդ տարածքի առանց այն էլ խարխլված ենթակառուցվածքները։

Փոթորկի պատճառով Կաբո Դելգադո նահանգում բնակվող 300 քարոզիչներից ոչ ոք մարմնական վնասվածք չի ստացել և չի զոհվել։ Սակայն մեր եղբայրներին պատկանող 9 տուն ավերվել է, իսկ 16-ը՝ վնասվել։ Բացի այդ, ավերվել է 1 և վնասվել 3 Թագավորության սրահ։ Այս տարածքում ծառայող շրջանային վերակացուն, դաշտում ՆՇՏԲ-ի ներկայացուցիչը և թարգմանչական գրասենյակներից մեկում ծառայող երկու եղբայրներ կարողացան այցելել տուժած բոլոր ժողովներ և քաջալերել քարոզիչներին։

Մենք աղոթում ենք մեր եղբայրների համար, որոնք շարունակում են ապավինել Եհովային՝ վստահ լինելով, որ «նեղությունների մեջ» նա կզորացնի և կօգնի իրենց (Սաղմոս 46։1