Անցնել բովանդակությանը

ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6, 2022
ՄՈԶԱՄԲԻԿ

«Նոր աշխարհ թարգմանությունը» լույս է տեսել սենա լեզվով

«Նոր աշխարհ թարգմանությունը» լույս է տեսել սենա լեզվով

2022 թ. հոկտեմբերի 2-ին Մոզամբիկի մասնաճյուղի կոմիտեի անդամ եղբայր Դեյվիդ Ամորիմը հայտարարեց սենա լեզվով «Աստվածաշնչի նոր աշխարհ թարգմանության» լույսընծայման մասին։ a Հայտարարությունն արվեց նախապես ձայնագրված ծրագրում, որը շատ քարոզիչներ դիտեցին իրենց Թագավորության սրահներում։ Այն նաև հեռարձակվեց ազգային հեռուստատեսությամբ և 14 ռադիոալիքներով։

Սենա լեզվով խոսում են Մոզամբիկի չորս նահանգներում՝ Մանիկայում, Սոֆալայում, Տետեում և Զամբեզիայում։ Սենա լեզվով խոսում են նաև Մալավիի որոշ հատվածներում։

Սենա լեզվի թարգմանչական գրասենյակը գտնվում է Բեյրայում (Մոզամբիկ)

Սա առաջին դեպքն է, որ Եհովայի վկաները «Նոր աշխարհ թարգմանությունը» ամբողջությամբ թարգմանել են Մոզամբիկի բնիկների լեզվով։ Այս լույսընծայումից առաջ Աստվածաշնչի որոշ գրքեր առկա էին սենայով, սակայն դրանք թանկ էին։ Բացի այդ՝ գրքերը հնացած և մոռացված լեզվով էին։

Մենք միանում ենք սենա լեզվով խոսող մեր քույրերի և եղբայրների ցնծությանը՝ Եհովայից ստացած այս հատուկ օրհնության համար (Առակներ 10։22

a Հասանելի էին Աստվածաշնչի ինչպես թվային, այնպես էլ տպագիր օրինակները։