Անցնել բովանդակությանը

ՕԳՈՍՏՈՍԻ 18, 2020
ՄՈԶԱՄԲԻԿ

Քրիստոնեական Հունարեն Գրությունները լույս են ընծայվել չանգանա և մակուա լեզուներով

Քրիստոնեական Հունարեն Գրությունները լույս են ընծայվել չանգանա և մակուա լեզուներով

2020 թ. օգոստոսի 15-ին և 16-ին «Քրիստոնեական Հունարեն Գրությունների նոր աշխարհ թարգմանությունը» էլեկտրոնային ձևաչափով լույս ընծայվեց չանգանա և մակուա լեզուներով։ Մոզամբիկում ավելի քան 8 000 քարոզիչ խոսում է չանգանա, իսկ 1 700 քարոզիչ՝ մակուա լեզվով։

Եղբայր Դեյվիդ Ամորիմը, որը Մոզամբիկի մասնաճյուղի կոմիտեի անդամ է, հայտարարեց լույսընծայման մասին նախապես ձայնագրված ծրագրում, որը հեռարձակվեց քարոզիչների համար։ Բացի այդ՝ մեր եղբայրները ծրագիրը հեռուստացույցով և ավելի քան 30 ռադիոկայաններով հեռարձակելու հավանություն ստացան։

Չանգանա լեզվով հիմնականում խոսում են Մոզամբիկի հարավում գտնվող երկու նահանգներում, որտեղ ապրում է մոտ 1,9 միլիոն մարդ։ Այն շատ նման է ցոնգա լեզվին, որով խոսում են հարևան Հարավաֆրիկյան Հանրապետությունում։

Մակու լեզվով խոսող մարդիկ ապրում են Մոզամբիկի հյուսիսային նահանգներում։ Մակուան Մոզամբիկի ամենատարածված բնիկ լեզուն է, և այս լեզվով խոսում է մոտ 5,8 միլիոն մարդ։

Տարիներ շարունակ այս լեզուներով խոսող քարոզիչների համար դժվար է եղել Աստվածաշունչ ձեռք բերել։ Դրանք շատ թանկ էին, իսկ որոշ խանութներում էլ չէին վաճառում Եհովայի վկաներին։ Թարգմանիչներից մեկն ասում է. «Ժողովներ են եղել, որոնք ընդամենը մեկ Աստվածաշունչ են ունեցել, որը պահվել է Թագավորության սրահում։ Այն օգտագործել են միայն ելույթ ունեցողները և միջշաբաթյա հանդիպմանը հանձնարարություն ունեցողները»։

Մենք ի սրտե ուրախ ենք մեր հավատակիցների համար, որոնք Քրիստոնեական Հունարեն Գրությունները ստացել են չանգանա և մակուա լեզուներով։ Վստահ ենք, որ այս Աստվածաշնչերը շատերին կօգնեն՝ «ճշմարտության մասին ճշգրիտ գիտելիքներ ստանան» (1 Տիմոթեոս 2։3, 4