Անցնել բովանդակությանը

ՄԱՅԻՍԻ 4, 2023
ՄՈԶԱՄԲԻԿ

Քրիստոնեական Հունարեն Գրությունները լույս են տեսել գիտոնգա լեզվով

Քրիստոնեական Հունարեն Գրությունները լույս են տեսել գիտոնգա լեզվով

2023 թ. ապրիլի 30-ին «Քրիստոնեական Հունարեն Գրությունների նոր աշխարհ թարգմանությունը» լույս տեսավ գիտոնգա լեզվով։ Լույսընծայման մասին հայտարարությունն արվեց Մոզամբիկի Ինյամբանե նահանգի Մաշիշե քաղաքում տեղի ունեցած հատուկ հանդիպման ժամանակ։ Մոզամբիկի մասնաճյուղի կոմիտեի անդամ եղբայր Ուեյն Ռիջուեյն այդ մասին հայտնեց ծրագրի 920 մասնակիցներին։ Ներկաները ստացան Աստվածաշնչի իրենց տպագիր օրինակները։ Թվային տարբերակը նույնպես հասանելի էր բեռնման համար։

Գիտոնգա լեզվով խոսում են Մոզամբիկի Ինյամբանե նահանգում։ Այնտեղի մարդիկ հայտի են իրենց հյուրասիրությամբ ու առատաձեռնությամբ։ Գիտոնգան մոտ 327 000 մարդու մայրենի լեզուն է, ովքեր ապրում են նահանգի տարբեր շրջաններում, ինչպիսիք են Հոմոյինեն, Ժանգամոն, Մաշիշեն և Մորումբենեն։

Գիտոնգա լեզվի թարգմանչական գրասենյակը գտնվում է Մոզամբիկի Ինյամբանե նահանգի Մաշիշե քաղաքում

Նախկինում քարոզիչների համար դժվար էր հասկանալ գիտոնգա լեզվով Աստվածաշնչի այլ թարգմանությունները։ Մեր հավատակիցներն ուրախ են այս թարգմանության թողարկման համար, որը Աստվածաշնչի լուրը պարզ ու հասկանալի է դարձնում։ Թարգմանիչներից մեկն ասում է. «Սիրող հայրը իր երեխաների հետ հաղորդակցվելիս օգտագործում է պարզ ու բնական բառեր։ Նմանապես, Աստվածաշնչի այս թարգմանության միջոցով գիտոնգա լեզվով խոսող մարդիկ ավելի հեշտությամբ կհասկանան մեր սիրառատ Հոր՝ Եհովայի խոսքերը»։

Լույսընծայման ժամանակ եղբայր Ուեյն Ռիջուեյն ասաց. «Եթե ցանկանում ենք Աստծու հետ մտերիմ փոխհարաբերություն ունենալ, ոչ միայն անհրաժեշտ է ամեն օր աղոթքի միջոցով խոսել նրա հետ, այլ նաև պետք է ամեն օր լսել նրան, քանի որ նա խոսում է մեզ հետ իր Խոսքի՝ Աստվածաշնչի միջոցով։ Հորդորում ենք հնարավորինս շուտ սկսել կարդալ «Քրիստոնեական Հունարեն Գրությունների նոր աշխարհ թարգմանությունը» և Աստվածաշնչի ամենօրյա ընթերցանությունը սովորություն դարձնել»։

Մենք ուրախ ենք մեր եղբայրների ու քույրերի համար։ Աղոթում ենք, որ Եհովան շարունակի օրհնել գիտոնգա լեզվի դաշտում իրականացվող քարոզչական գործը (Հռոմեացիներ 12։15