ՀՈՒՆԻՍԻ 24, 2022
ՄՈԶԱՄԲԻԿ
Քրիստոնեական Հունարեն Գրությունները լույս են տեսել լոմվե լեզվով
2022 թ. հունիսի 19-ին Մոզամբիկի մասնաճյուղի կոմիտեի անդամ Պատրիկ Հեքերը հայտարարեց լոմվե լեզվով «Քրիստոնեական Հունարեն Գրությունների նոր աշխարհ թարգմանության» լույսընծայման մասին։ Գրքի թվային ձևաչափով լույսընծայման մասին հայտարարությունն արվեց նախապես ձայնագրված ելույթում։ Քարոզիչների մեծ մասը ծրագիրն ունկնդրեց Թագավորության սրահներում, որտեղ ներկաներից յուրաքանչյուրը ստացավ նաև գրքի տպագիր օրինակ։
Լոմվե լեզվով Աստվածաշունչը հասանելի էր դեռևս 1930-ականներից։ Սակայն այն թանկ է, և լեզուն հնացած է։ Մեկ ուրիշ խնդիր է ճշգրտությունը։ Օրինակ՝ այլ թարգմանություններում Ղուկաս 23։43-ում հետևյալ միտքն է գրված. «Ճշմարիտ ասում եմ քեզ, դու այսօր ինձ հետ երկնքում կլինես»,— իսկ «Նոր աշխարհ թարգմանությունը» այս միտքը ավելի ճիշտ է փոխանցել. «Ճշմարիտ ասում եմ քեզ այսօր, դու ինձ հետ Դրախտում կլինես»։
Այս նոր թողարկման մասին թարգմանիչներից մեկն ասաց. «Լոմվե լեզվով «Քրիստոնեական Հունարեն Գրությունների նոր աշխարհ թարգմանությունը» պարզ է և դյուրընթեռնելի։ Կարող ենք վստահությամբ ասել, որ այն կօգնի մեր հավատակիցներին հասկանալ Աստծու Խոսքը և կմղի կատարել սովորածը»։
Համոզված ենք, որ այս թարգմանության օգնությամբ մեր հավատակիցները կհոգան իրենց հոգևոր կարիքները և կաջակցեն այն մարդկանց, որոնց կհանդիպեն ծառայության ժամանակ (Մատթեոս 5։3)։