ՄԱՐՏԻ 9, 2023
ՄՈԶԱՄԲԻԿ
Քրիստոնեական Հունարեն Գրությունները լույս են տեսել ռոնգա լեզվով
2023 թ. մարտի 5-ին «Քրիստոնեական Հունարեն Գրությունների նոր աշխարհ թարգմանությունը» լույս տեսավ ռոնգա լեզվով։ Լույսընծայման մասին հայտարարությունն արվեց Մոզամբիկի Մապուտու քաղաքի «Զիմպետո» ազգային մարզադաշտում տեղի ունեցած հատուկ հանդիպման ժամանակ։ Մոզամբիկի մասնաճյուղի կոմիտեի անդամ եղբայր Կաստրո Սալվադուն այդ լուրը հայտնեց ծրագրի 3 150 մասնակիցներին։ COVID-19 համավարակից հետո սա առաջին դեպքն էր, որ Աստվածաշնչի լույսընծայումն արվեց ֆիզիկական ներկայությամբ։ Բոլոր ներկաները ստացան Աստվածաշնչի իրենց տպագիր օրինակը։
Ռոնգան առնվազն 618 000 մարդու մայրենի լեզուն է և խոսվում է Մոզամբիկի Մապուտու նահանգում։ Թեև ռոնգա լեզվով արդեն առկա են Աստվածաշնչի թարգմանություններ, սակայն ընթերցողների մեծամասնությունն այլևս չի հասկանում դրանցից մի քանիսի ուղղագրությունն ու արտասանական նշանները։
Աստվածաշնչի այս վերջին թողարկման վերաբերյալ մի թարգմանիչ ասում է. «Ես շատ շնորհակալ եմ այս նվերի համար։ Գիտեմ, որ իմ եղբայրներն ու քույրերը անչափ ուրախ են, որ արդեն ունեն Աստվածաշնչի պարզ և հեշտ ընթեռնելի թարգմանություն: Այժմ մենք կարող ենք լսել, թե ինչպես է Եհովան խոսում մեր սրտերի հետ»։
Մենք ուրախ ենք մեր եղբայրների և քույրերի համար։ Աղոթում ենք, որ Եհովան օրհնի ռոնգա լեզվի դաշտում իրականացվող գործունեությունը (Հռոմեացիներ 12։15)։