Անցնել բովանդակությանը

ՕԳՈՍՏՈՍԻ 25, 2017
ՆԵՊԱԼ

Հեղեղներն ու սողանքները ավերածություններ են պատճառել Նեպալում

Հեղեղներն ու սողանքները ավերածություններ են պատճառել Նեպալում

Ուժգին մուսսոնային անձրևների հետևանքով Նեպալում հեղեղներ և սողանքներ են առաջացել, որոնց պատճառով հազարավոր մարդիկ տեղահանվել են, և ավելի քան 140-ը՝ զոհվել։ Ջրհեղեղի հետևանքով վնասվել են մայրուղիներն ու էլեկտրահաղորդման լարերը, և օգնություն ցույց տալը դժվարացել է։

Եհովայի վկաների՝ Ճապոնիայի մասնաճյուղը, որը նաև կոորդինացնում է նրանց գործունեությունը Նեպալում, տեղեկացնում է, որ ոչ մի Վկա աղետի հետևանքով չի վնասվել և չի զոհվել։ Սակայն Վկաների առնվազն չորս ընտանիքներ տարհանվել են իրենց տներից, որոնք վնասվել են ջրհեղեղի պատճառով։ Տեղի Վկաները հոգ են տանում իրենց տները լքած հավատակիցների մասին։

Մեդիա կոնտակտներ։

Միջազգային։ Դեյվիդ Սիմոնյան, հասարակայնության հետ կապերի գրասենյակ, +1-845-524-3000

Ճապոնիա: Իչիկի Մացունագա, +81-46-233-0005

Նեպալ: Ռեուբեն Թապալիյա, +977-9813469616