Անցնել բովանդակությանը

Հեղեղված տուն Ռիվերս նահանգում

ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21, 2022
ՆԻԳԵՐԻԱ

«Զարհուրելի» աղետ. Նիգերիայում կործանարար ջրհեղեղներ են

«Զարհուրելի» աղետ. Նիգերիայում կործանարար ջրհեղեղներ են

Արտասովոր հորդառատ անձրևների պատճառով տեղի են ունեցել Նիգերիայում վերջին տասնամյակների ամենաաղետալի ջրհեղեղները։ Ամենաշատը տուժել են երկրի հարավային մասերը և Նիգեր ու Բենուե գետերին հարակից շրջանները։ Ջրհեղեղների հետևանքով վնասվել են ենթակառուցվածքները, տեղահանվել է ավելի քան մեկ միլիոն մարդ և առնվազն 600-ը զոհվել է։ Նիգերիայի արտակարգ իրավիճակների կառավարման վարչությունը այս աղետը «զարհուրելի» է կոչել։ Իշխանությունները կանխատեսում են, որ համատարած ավերածությունների պատճառով պարենային ճգնաժամ կսկսվի։

Տուժած հավատակիցներ և վնասներ

    Եղբայրը տարհանվում է հեղեղված տարածքից

  • Մեր քույրերի ու եղբայրների շրջանում զոհեր չկան:

  • 4 074 քարոզիչ տարհանվել է։

  • 900 տուն հեղեղվել է։

  • 180 տուն ավերվել է։

  • 70 Թագավորության սրահ և 1 համաժողովների սրահ հեղեղվել են։

Օգնություն աղետից տուժածներին

  • Կազմավորվել է աղետից տուժածներին օգնելու 4 կոմիտե։

  • Տեղահանված հավատակիցներին հատկացվել են սնունդ, ժամանակավոր կացարան և այլ անհրաժեշտ բաներ։

  • Երեցները հովվական այցելություններ են կատարում և գործնական օգնություն տրամադրում տուժածներին։

  • Բոլոր աշխատանքները իրականացվել են COVID-19 համավարակից պաշտպանվելու կանոնների համաձայն։

Շնորհակալ ենք, որ այս չափազանց ծանր ժամանակներում Եհովան «աղետի օրը.... թաքցնում է [իր ժողովրդին] իր ծածկի տակ» թե՛ ֆիզիկական, թե՛ հոգևոր առումով (Սաղմոս 27։5