Անցնել բովանդակությանը

Ջրի տակ անցած տներ Նիգերիայի Ռիվերս նահանգում

ՆՈՅԵՄԲԵՐԻ 13, 2020
ՆԻԳԵՐԻԱ

Կործանարար ջրհեղեղ Նիգերիայում

Կործանարար ջրհեղեղ Նիգերիայում

2020 թ. սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսներին տեղացած հորդառատ անձրևների պատճառով Նիգերիայի մի քանի նահանգներում ջրհեղեղ եղավ։ Ջրհեղեղի պատճառով վնասվեցին շատ գյուղատնտեսական տարածքներ և շինություններ։ Ցավոք, այդ աղետի պատճառով մահացավ մեր եղբայրներից մեկը։ Տարհանվեց ավելի քան 1 828 քարոզիչ։ Վնասվեց նաև մեր հավատակիցներին պատկանող առնվազն 62 տուն։

Հեղեղված Թագավորության սրահ Նիգերիայի Դելտա նահանգում

Նիգերիայի մասնաճյուղը աղետից տուժածներին օգնելու յոթ կոմիտեներին հանձնարարեց կոորդինացնել օգնություն տրամադրելու գործը՝ միևնույն ժամանակ խստորեն հետևելով COVID-19 համավարակի հետ կապված ցուցումներին։ Շրջանային վերակացուները և երեցները նյութական և հոգևոր աջակցություն են տրամադրում մեր քույրերին ու եղբայրներին։

Խորապես տխրում ենք, որ այս աղետի պատճառով ոմանք կորցրել են իրենց կյանքը։ Մենք գիտենք, որ Եհովան՝ մեր փրկության Աստվածը, այս դժվար ժամանակներում կշարունակի մխիթարել ու աջակցել մեր հավատակիցներին (Սաղմոս 68։19