Անցնել բովանդակությանը

Նիգերիայի հավատակիցները ցնծում են էդո (ձախ կողմում) և էսան (աջ կողմում) լեզուներով Հունարեն Գրվածքների «Նոր աշխարհ» թարգմանության լույսընծայման համար

ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28, 2023
ՆԻԳԵՐԻԱ

Հունարեն Գրվածքների «Նոր աշխարհ» թարգմանությունը լույս է տեսել էդո և էսան լեզուներով

Հունարեն Գրվածքների «Նոր աշխարհ» թարգմանությունը լույս է տեսել էդո և էսան լեզուներով

Իրար հաջորդող երկու շաբաթների հանգստյան օրերին Նիգերիայի մասնաճյուղի կոմիտեի անդամները հայտարարեցին, որ տեղի երկու լեզուներով լույս է տեսել Քրիստոնեական Հունարեն Գրվածքների «Նոր աշխարհ» թարգմանությունը։ Լույսընծայման մասին հայտարարությունն արվել է Նիգերիայի Բենին Սիթի և Ագբոր քաղաքներում տեղի ունեցած 2023 թ. «Համբերատար եղեք» խորագրով տարածաշրջանային համաժողովին։ 2023 թ. դեկտեմբերի 8-ին եղբայր Արչիբոնգ Էբիթին հայտարարեց էդո լեզվով Հունարեն Գրվածքների լույսընծայման մասին, իսկ դեկտեմբերի 15-ին Մալկոլմ Հոլսը՝ էսան լեզվով լույսընծայման մասին։ Երկու ծրագրերի ներկաները ստացան Աստվածաշնչի իրենց տպագիր օրինակները։ Էլեկտրոնային ձևաչափը և ձայնագրությունները նույնպես հասանելի դարձան։

Էդո

Էդո լեզվով Հունարեն Գրվածքների լույսընծայմանը ներկա էր 1 678 հոգի։ Ամբողջ աշխարհում այս լեզվով խոսում է ավելի քան երկու միլիոն մարդ։ Նիգերիայի էդո լեզվով գործող 23 ժողովներում ծառայում են 900-ից ավելի եղբայրներ ու քույրեր։ Էդո լեզվով թարգմանչական խումբը սկսեց լիաժամ գործել 2014 թ.-ին։ Նույն տարի jw.org կայքում այդ լեզվով հրատարակություններ հասանելի դարձան։

Թեպետ էդո լեզվով առկա են Աստվածաշնչի այլ թարգմանություններ, սակայն դրանք թանկ են և դժվար գտնվող։ Այդ թարգմանություններից շատերում բացակայում է Աստծու անունը և հնացած լեզու է օգտագործված, ինչն էլ էդո լեզվով խոսող մարդկանց համար դժվարըմբռնելի է դարձնում Աստվածաշնչում ամփոփված լուրը։ Քույր Փեյշնս Իզևբուվան, ով 74 տարեկան է և 50 տարուց ավելի ծառայում է Եհովային, ասում է. «Այնքա՜ն երջանիկ եմ էդո լեզվով Հունարեն Գրվածքների «Նոր աշխարհ» թարգմանության կապակցությամբ։ Ուրախությանս չափ ու սահման չկա»։

Էսան

Էսան լեզվով Քրիստոնեական Հունարեն Գրվածքների լույսընծայմանը ներկա էր ավելի քան 692 մարդ։ Նիգերիայում ավելի քան մեկ միլիոն մարդ է խոսում այս լեզվով։ Ներկայումս էսան լեզվով գործող 10 ժողովներում ծառայում են ավելի քան 640 եղբայրներ ու քույրեր։

Սա էսան լեզվով Հունարեն Գրվածքների երբևէ թողարկված առաջին ամբողջական թարգմանությունն է։ Նախկինում էսան լեզվով խոսող շատ հավատակիցներ Հունարեն Գրվածքների «Նոր աշխարհ» թարգմանությունը կարդում էին անգլերենով։ Մի քույր, անդրադառնալով 2 Կորնթացիներ 4։7-ում գրված «այս գանձն ունենք կավե անոթներում» արտահայտությանը, ասաց. «Հիշում եմ, որ երբ այս համարը կարդում էի անգլերենով, լիովին չէի հասկանում իմաստը։ Սակայն էսան լեզվով «Նոր աշխարհ» թարգմանությունում այսպես է գրված. «Թեպետ մենք նման ենք կավե անոթների, Աստված տվեց մեզ այս թանկագին ծառայությունը»։ Այժմ միտքը ավելի պարզ է ինձ համար և խորապես հուզում է սիրտս։ Ի՜նչ հրաշալի նվեր»։

Մենք ցնծում ենք էդո և էսան լեզվով խոսող հավատակիցների հետ Հունարեն Գրվածքների «Նոր աշխարհ» թարգմանության կապակցությամբ։ Աղոթում ենք, որ այս հրատարակությունները ավելի շատ մարդկանց օգնեն «ճշմարտության մասին ճշգրիտ գիտելիքներ» ստանալ (1 Տիմոթեոս 2։3, 4