ՕԳՈՍՏՈՍԻ 9, 2023
ՆԻԳԵՐԻԱ
Նիգերիայում աստվածապետական դպրոցների նոր համալիրներ են բացվել
Նիգերիայի մասնաճյուղում վերջերս բացվել են աստվածապետական դպրոցների երկու նոր համալիրներ։ Այդ շինություններում հիմնականում անցկացվելու է Թագավորության քարոզիչների դպրոցը (ԹՔԴ)։ Նիգերիայի Ուլի քաղաքի համալիրը իր առաջին ուսանողներին հյուրընկալեց 2023 թ. փետրվարին, իսկ Իբադան քաղաքի համալիրը՝ 2023 թ. հունիսի 2-ին։ Այս շինություններում նաև անցկացվել է շրջանային վերակացուների և նրանց կանանց համար նախատեսված դպրոցը։
Երկու շինություններն էլ կառուցվել են համաժողովների սրահների տարածքում և բաղկացած են դասասենյակից, գրադարանից և ուսանողների համար նախատեսված բնակելի հատվածից։ Նիգերիայի մասնաճյուղը ամեն տարի ստանում է ԹՔԴ-ի ավելի քան 500 դիմումներ։ Ուստի նախատեսվում է, որ յուրաքանչյուր համալիր ամեն տարի կհյուրընկալի չորս դասարան։ Դասերը կանցկացվեն անգլերեն, իգբո, պիջին (Արևմտյան Աֆրիկա) և յորուբա լեզուներով։
Ուլիում գտնվող համալիրում սովորած ԹՔԴ-ի շրջանավարտները շնորհակալական նամակում իրենց երախտագիտությունն են հայտնել խաղաղ ու հարմարավետ պայմանների համար. «Բարենպաստ ուսումնական միջավայրը և հարմարավետ սենյակները ուսման ընթացքը թարմացնող էին դարձնում։ Համալիրում ծառայողների ու կամավորների օրինակը, ովքեր շուրջօրյա աշխատում էին մեր մասին հոգ տանելու համար, օգնեց զգալ քրիստոնեական ջերմ սերը»։
Վստահ ենք, որ այս նոր կրթական համալիրները կօգնեն Նիգերիայի մեր հավատակիցներին «ամբողջովին կատարել [իրենց] ծառայությունը» (2 Տիմոթեոս 4։5)։