Անցնել բովանդակությանը

ՓԵՏՐՎԱՐԻ 22, 2023
ՆԻԳԵՐԻԱ

Քրիստոնեական Հունարեն Գրությունները լույս են տեսել պիջին (Արևմտյան Աֆրիկա) և ուրհոբո լեզուներով

Քրիստոնեական Հունարեն Գրությունները լույս են տեսել պիջին (Արևմտյան Աֆրիկա) և ուրհոբո լեզուներով

2023 թ. փետրվարի 12-ին Կառավարիչ մարմնի անդամ եղբայր Ջեֆրի Ուինդերը հայտարարեց, որ պիջին (Արևմտյան Աֆրիկա) և ուրհոբո լեզուներով լույս է տեսել «Քրիստոնեական Հունարեն Գրությունների նոր աշխարհ թարգմանությունը»։ Ընդհանուր հաշվով՝ Նիգերիայում 559 326 հոգի դիտեց ծրագիրը, որը հեռարձակվեց շատ ժողովների համար։ Լույսընծայումից անմիջապես հետո Աստվածաշնչի թվային տարբերակը առկա դարձավ բեռնելու համար։ Տպագիր օրինակները հասանելի կլինեն այս տարի՝ ավելի ուշ։

Պիջին լեզվով (Արևմտյան Աֆրիկա) խոսող առաջին ժողովը կազմավորվել է 2015 թ.-ին։ Այժմ Նիգերիայում պիջին (Արևմտյան Աֆրիկա) լեզվով կա ավելի քան 1 100 ժողով։ Այլ երկրներում, ինչպես օրինակ՝ Անգլիայում և Միացյալ Նահանգներում, նույնպես կան այդ լեզվով գործող ժողովներ։ Մինչ այդ ժողովներն օգտվում էին Աստվածաշնչի անգլերեն «Նոր աշխարհ թարգմանությունից»։ Մի եղբայր ասաց. «Նախկինում շատ տարօրինակ էր, երբ քարոզում էինք պիջին լեզվով, բայց համարները կարդում էինք անգլերեն Աստվածաշնչից։ Երբեմն բնակիչը չէր կարողանում հասկանալ մեր կարդացածի իմաստը։ Այժմ մենք կքարոզենք պիջինով և հենց այդ լեզվով էլ թարգմանություն կօգտագործենք: Արդյունքում մեր ուղերձն ավելի հասկանալի կլինի բնակչի համար»։

«Արդար նոր աշխարհի հույս» գրքույկը առաջինն էր, որ թարգմանվեց ուրհոբո լեզվով

Ուրհոբո լեզվով առաջին ժողովը կազմավորվել է 1933 թ.-ին։ 1968 թ.-ին մեր եղբայրները ուրհոբո լեզվով թարգմանեցին «Արդար նոր աշխարհի հույս» վերնագրով առաջին գրքույկը։ Այդ ժամանակից ի վեր ուրհոբո լեզվով գործող ժողովների թիվը հասել է 103-ի: Ուրհոբո լեզվով «Քրիստոնեական Հունարեն Գրությունների նոր աշխարհ թարգմանությունը», որը պարզ է ու դյուրըմբռնելի, մեծ օրհնություն կլինի այս ժողովների համար։

Աղոթում ենք, որ այս թարգմանություններն օգնեն շատերին Աստծու մասին «ճշգրիտ գիտելիքներ» ձեռք բերել (Կողոսացիներ 1։9