Անցնել բովանդակությանը

ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27, 2019
ՆԻԳԵՐԻԱ

«Քրիստոնեական Հունարեն Գրությունների նոր աշխարհ թարգմանությունը» լույս է ընծայվել տիվ լեզվով

«Քրիստոնեական Հունարեն Գրությունների նոր աշխարհ թարգմանությունը» լույս է ընծայվել տիվ լեզվով

2019 թ. դեկտեմբերի 20-ին Նիգերիայի մասնաճյուղի կոմիտեի անդամ եղբայր Վիլֆրեդ Սիմոնսը հայտարարեց տիվ լեզվով «Քրիստոնեական Հունարեն Գրությունների նոր աշխարհ թարգմանության» լույսընծայման մասին։ Հայտարարությունն արվեց Մակուրդիի (Բենուե նահանգ, Նիգերիա) «City Bay Event» կենտրոնում տեղի ունեցած «Սերը երբեք չի վերջանում» տարածաշրջանային համաժողովի ժամանակ։

Այս Աստվածաշնչի լույսընծայումը, որի թարգմանությունը տևել է գրեթե երկու տարի, շատ ժամանակահարմար է։ Տիվ լեզուն Նիգերիայի գլխավոր լեզուներից մեկն է, և այդ լեզվով խոսում է ավելի քան հինգ միլիոն մարդ։ Վերջին երեք տարում տիվ լեզվով խոսող դաշտում ակնառու աճ է գրանցվել. քարոզիչների թիվը 600-ից հասել է 1 012-ի։

Մենք վստահ ենք, որ այս նոր թարգմանությունը կնպաստի տիվ լեզվով խոսող դաշտի աճին, որը «սպիտակել է հնձի համար» (Հովհաննես 4։35