Անցնել բովանդակությանը

ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 23, 2018
ՆԻԳԵՐԻԱ

Նիգերիայում հորդառատ անձրևները ջրհեղեղների պատճառ են դարձել

Նիգերիայում հորդառատ անձրևները ջրհեղեղների պատճառ են դարձել

Նիգերիայում՝ գլխավորապես երկրի կենտրոնական և հարավային շրջաններում, հորդառատ անձրևները ուժգին ջրհեղեղների պատճառ են դարձել։ Երկրի երկու գլխավոր գետերը՝ Բենուեն և Նիգերը, հունից դուրս են եկել և ողողել առափնյա տարածքները, ինչի հետևանքով հազարավոր մարդիկ մնացել են առանց տանիքի, և 100-ից ավելին զոհվել է։

Ըստ նախնական տեղեկությունների՝ մեր եղբայրներից ոչ ոք չի զոհվել և մարմնական վնասվածք չի ստացել։ Սակայն առնվազն 2 000 քարոզիչներ ստիպված են եղել լքել իրենց տները։ Նրանցից ավելի քան 1 000-ը մարդասիրական օգնության կարիք ունի։ Առանց տանիքի մնացած Վկաներից շատերը ապաստան են գտել ապահով վայրերում բնակվող իրենց հավատակիցների տներում։

Կազմավորվել է աղետից տուժածներին օգնելու կոմիտե՝ մարդասիրական օգնությունը կոորդինացնելու և եղբայրներին ու քույրերին հոգևորապես աջակցելու նպատակով։ Նիգերիայի մասնաճյուղի կոմիտեի երկու անդամ շրջանային վերակացուի, ծառայողական և նախագծման/շինարարության տեղի բաժիններում ծառայող եղբայրների հետ այցելել են աղետի գոտիներ՝ նրանց օգնելու համար։

Չնայած այս բնական աղետը մեծ դժվարություններ է ստեղծել մեր հավատակիցների համար, Եհովան՝ մեր երկնային Հայրը, շարունակում է «նեղության ժամանակ.... ամրոց» լինել (Սաղմոս 37։39