Անցնել բովանդակությանը

ԱՊՐԻԼԻ 29, 2014
ՆԻԿԱՐԱԳՈՒԱ

Երկրաշարժ Նիկարագուայում

Երկրաշարժ Նիկարագուայում

2014թ. ապրիլի 14-ին՝ երկուշաբթի օրը, 5,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը ցնցեց Նիկարագուայի մայրաքաղաք Մանագուայի հյուսիսարևմտյան հատվածը։ Սա այս շրջանում վերջին չորս օրերի ընթացքում եղած ցնցումներից վերջինն էր, որոնցից ամենաուժգինը 6,6 մագնիտուդ ուներ՝ ըստ Ռիխտերի սանդղակի։ Եհովայի վկաների Կենտրոնական Ամերիկայի մասնաճյուղը հաստատեց, որ Վկաներից ոչ ոք մարմնական վնասվածք չի ստացել։ Ընդհանուր թվով Վկաների 7 տուն է քանդվել, 21-ը լրջորեն վնասվել են։ Մի Թագավորության սրահ՝ Եհովայի վկաների երկրպագության վայրերից մեկը, որ գտնվում էր Նագարոտե քաղաքում, նույնպես լրջորեն վնասվել է։ Այդ իսկ պատճառով Վկաների երկու ժողովներ Հիսուս Քրիստոսի մահվան Հիշատակի երեկոն անցկացրին Սրահի ավտոկայանատեղում։ Երեկոյին ներկա եղավ 530-ից ավել մարդ, որոնց մեջ կային շատերը, ովքեր Եհովայի վկաներ չէին։ Մասնաճյուղը օգնություն և ժամանակավոր կացարան է տրամադրել մեր այն հավատակիցներին, որոնց տները վնասվել են։

Մեդիա կոնտակտ(ներ)։

Միջազգային։ Ջ. Ռ. Բրաուն, Հասարակայնության հետ կապերի բաժին, հեռ. +1 718 560 5000

Կենտրոնական Ամերիկա։ Գամալիել Կամարիյո, հեռ. +52 555 133 3048