Անցնել բովանդակությանը

ՈՒԶԲԵԿՍՏԱՆ

Իրավիճակը Ուզբեկստանում

Իրավիճակը Ուզբեկստանում

Եհովայի վկաները Ուզբեկստանում սկսել են քարոզել շատ վաղուց՝ 1991 թ.-ին երկրի անկախություն ձեռք բերելուց դեռ տասնամյակներ առաջ։ 1992 թ.-ին Ուզբեկստանն ընդունել է հիմնարար իրավունքները երաշխավորող Սահմանադրություն։ Սակայն կառավարությունը կրոնական ազատությանն առնչվող հարցերում հաճախ ոտնահարում է Սահմանադրության գլխավոր դրույթները։

Ուզբեկստանի իշխանությունները շարունակում են հրաժարվել Եհովայի վկաների ժողովներին պետական գրանցում տալուց։ Չիրչիկի ժողովը միակն է, որ գրանցում ունի։ a Դրա հետևանքով Չիրչիկի Թագավորության սրահից դուրս Եհովայի վկաների կողմից անցկացվող ցանկացած կրոնական հանդիպում համարվում է անօրինական։ Ոստիկանությունը հաճախ դադարեցնում է այլ վայրերում անցկացվող Վկաների կրոնական հանդիպումները, անգամ եթե դրանք անցկացվում են մասնավոր տներում։ Իշխանությունները ձերբակալում են ներկաներին և բռնագրավում նրանց անձնական իրերն ու կրոնական գրականությունը։ Որոշ Վկաներին օրեր շարունակ կալանքի տակ են պահում, ենթարկում ֆիզիկական բռնության ու հայհոյում։ Վկաներից ոմանց նկատմամբ խոշոր տուգանքներ են նշանակվում, ոմանց մեղավոր են ճանաչում և կրոնական գործունեության համար դատապարտում ազատազրկման։ Պետության կողմից գրանցում տալու մերժումը քրեականացնում է խաղաղ կրոնական գործունեությունը։

Եհովայի վկաները շարունակում են բանակցություններ վարել կառավարության ներկայացուցիչների հետ՝ փորձելով հավանության ստանալ Ուզբեկստանում՝ մասնավորապես Տաշքենդում, ժողովները գրանցելու համար։ Այդ գրանցումը որոշակիորեն կպաշտպանի Վկաներին կողմնակալ վերաբերմունքից և կստիպի հարգել դավանանքի ազատության նրանց իրավունքը։

a Գրանցում է ստացել 1994 թ.-ին, ապա վերագրանցվել 1999 թ.-ին։