Անցնել բովանդակությանը

Խարկովի մեր հավատակիցները՝ ապաստանում ռմբակոծությունների ժամանակ

ՄԱՐՏԻ 3, 2022
ՈՒԿՐԱԻՆԱ

Եղբայրական սերը աճում է Ուկրաինայում շարունակվող ճգնաժամի պայմաններում

Եղբայրական սերը աճում է Ուկրաինայում շարունակվող ճգնաժամի պայմաններում

2022 թ. փետրվարի 24-ին Ռուսաստանը ներխուժեց Ուկրաինա։ Այնտեղ ապրում են ավելի քան 129 000 Եհովայի վկաներ և նրանց երեխաները։ Հավատակիցներին հումանիտար օգնություն տրամադրելու համար մասնաճյուղը կազմավորել է աղետից տուժածներին օգնելու 27 կոմիտե։ Բացի այդ՝ որպես քրիստոնեական սիրո դրսևորում մեր եղբայրներն ու քույրերը ամեն ջանք գործադրում են, որպեսզի գործնական և էմոցիոնալ աջակցություն ցույց տան միմյանց և հարևաններին։

Թեև եղբայրների ու քույրերի մեծ մասը մնացել է երկրում, սակայն ոմանք երկրից փախչելու որոշում են կայացրել։ Նրանք ստիպված են եղել կանգնել երկար հերթերում, որոնցից որոշները հասնում էին 30 կիլոմետր (18 մղոն) երկարության։ Ոմանք անգամ 3-ից 4 օր սպասել են սահմանային անցակետում: Քարոզիչները հերթերում փնտրում էին իրենց հավատակիցներին և տրամադրում գործնական օգնություն և այլ անհրաժեշտ բաներ: Երբ նրանք վերջապես հատել են հարևան երկրների սահմանները, նրանց դիմավորել են այլ Վկաներ, որոնք սպասում էին նրանց jw.org ցուցանակներով։ Նրանք պատրաստ էին մխիթարել և գործնական աջակցություն ցուցաբերել Ուկրաինայից եկած իրենց հավատակիցներին։

Մեր քույրերը Լեհաստանում (ձախ) և Սլովակիայում (աջ) սպասում են Ուկրաինայից փախչող իրենց հավատակիցներին

Տուժած հավատակիցներ և վնասներ

  • Եղբայր Պետրո Մոզուլը, ով լսողության խնդիրներ ուներ, սպանվեց ռմբակոծությունների հետևանքով։ Եղբայրը ծառայող օգնական էր Խարկովում

    Ցավոք, 2022 թ. մարտի 1-ին ռմբակոծությունների հետևանքով Խարկովում մահացել է լսողության խնդիրներ ունեցող մի եղբայր, իսկ նրա կինը լուրջ վնասվածքներ է ստացել։

  • Եվս 3 քույր վիրավորվել է։

  • Ավելի քան 5 000 քարոզիչներ փախել են իրենց տներից։

  • 2 տուն ավերվել է։

  • 3 տուն լրջորեն վնասվել է։

  • 35 տուն թեթևակի է վնասվել։

  • 2 Թագավորության սրահ վնասվել է։

  • Շատ քարոզիչներ զրկվել են էլեկտրաէներգիայից, ջեռուցումից, հեռախոսային ծառայությունից։ Խնդիր է նաև ջրի պակասը։

Օգնություն աղետից տուժածներին

  • Ուկրաինայում կազմավորվել է աղետից տուժածներին օգնելու 27 կոմիտե։

  • ԱՏՕԿ-ները օգնել են 867 քարոզիչների ապաստան գտնել ավելի ապահով վայրերում։

  • ԱՏՕԿ-ները տրամադրում են սնունդ, ջուր և առաջին անհրաժեշտության այլ իրեր։

Վերոհիշյալ թվերը ներկայացնում ենք՝ ըստ նախնական հաշվետվությունների։

Աղոթում ենք, որ մեր հավատակիցները շարունակեն իմաստությամբ և հասկացողությամբ հաղթահարել այս անորոշ հանգամանքներն ու դժվարությունները և եղբայրական սեր դրսևորեն (Առակներ 9։10; 1 Թեսաղոնիկեցիներ 4։9