ՄԱՐՏԻ 8, 2022
ՈՒԿՐԱԻՆԱ
ԹԱՐՄԱՑՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ #1 | Եղբայրական սերը աճում է Ուկրաինայում շարունակվող ճգնաժամի պայմաններում
Մարիուպոլում, Խարկովում, Գոստոմելում և մի շարք այլ քաղաքներում շարունակվում են ռմբակոծությունները, ինչի պատճառով մեր քույրերը և եղբայրները մեծ դժվարությունների առաջ են կանգնել։ Ոմանք արդեն մի շաբաթ է, ինչ չեն կարողանում դուրս գալ նկուղներից։ Սննդի քանակը քիչ է, իսկ էլեկտրականության, ինտերնետի և բջջային ցանցերի անջատումների պատճառով դժվար է դարձել կապ պահելը։
Ցավոք, Միրնոգրադում բնակվող 28-ամյա եղբայր Դմիտրի Ռոզդորսկին, ով երեց էր ծառայում, ականի պայթյունի պատճառով վնասվածքներ է ստացել և մահացել։ Մենք աղոթում ենք այն բոլոր մարդկանց համար, ովքեր հարազատ են կորցրել, նաև ռմբակոծվող գոտիներում գտնվող մեր հավատակիցների համար (2 Թեսաղոնիկեցիներ 3։1)։
Ձեզ ենք ներկայացնում 2022 թ. մարտի 7-ի դրությամբ հայտնի տեղեկությունները։
Տուժած հավատակիցներ և վնասներ
2 քարոզիչ մահացել է։
8 քարոզիչ վնասվածքներ է ստացել։
20 617 քարոզիչներ փախել են իրենց տներից և ապաստան գտել երկրի ավելի ապահով տարածքներում։
25 տուն ավերվել է։
29 տուն լրջորեն վնասվել է։
173 տուն թեթևակի է վնասվել։
5 Թագավորության սրահ վնասվել է։
Օգնություն աղետից տուժածներին
Ուկրաինայում գործում է աղետից տուժածներին օգնելու 27 կոմիտե։
ԱՏՕԿ-ները օգնել են 6 548 քարոզիչների ապաստան գտնել ավելի ապահով վայրերում։
Ուկրաինան լքել են 7 008 քարոզիչներ, որոնց օգնություն են տրամադրում այլ երկրների իրենց հավատակիցները։
Արևմտյան Ուկրաինայի համաժողովների սրահներից մեկը և ավելի քան 30 Թագավորության սրահներ Չեռնովցիի, Իվանո-Ֆրանկովսկի, Լվովի և Անդրկարպատյան մարզերում նախապատրաստել են, որպեսզի հյուրընկալեն տեղահանված հավատակիցներին։