Անցնել բովանդակությանը

Օլեքսանդր Տրետյակ

ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28, 2020
ՈՒԿՐԱԻՆԱ

ՄԻԵԴ-ը վճիռ կայացրեց հօգուտ Օլեքսանդր Տրետյակի

ՄԻԵԴ-ը վճիռ կայացրեց հօգուտ Օլեքսանդր Տրետյակի

2020 թ. դեկտեմբերի 17-ին՝ հինգշաբթի, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ՝ ՄԻԵԴ) հրապարակեց «Տրետյակն ընդդեմ Ուկրաինայի» գործով դատավճիռը, որը կայացվեց հօգուտ Օլեքսանդր Տրետյակի։ 2013 թ. նոյեմբերի 26-ին՝ ծառայությունից տուն վերադառնալիս, եղբայր Տրետյակը դաժանորեն ծեծի էր ենթարկվել երեք ագրեսորների կողմից։ ՄԻԵԴ-ը վճռեց, որ Ուկրաինայի իշխանությունները թերացել են ինչպես հարկն է քննել այդ հանցագործությունը, և փոխհատուցում նշանակեց 7 500 եվրոյի (9 100 ԱՄՆ դոլար) չափով։

Եղբայր Տրետյակին այնքան ուժեղ էին ծեծել, որ նա գրեթե մեկ ամիս մնաց հիվանդանոցում։ Այդ հարձակումից միայն երեք ամիս անց ոստիկանությունը սկսեց քննել այդ գործի մանրամասները։ Նրանք հրաժարվեցին այդ հարձակումը որակել որպես կրոնական հողի վրա կատարված հանցագործություն, ինչպես նաև հրաժարվեցին ընդունել, որ եղբայր Տրետյակը լուրջ վնասվածքներ է ստացել։ Ավելի ուշ ոստիկանությունը այդ հանցանքը որակեց որպես թեթև հանցագործություն և այդ երեք ագրեսորներից միայն մեկի դեմ մեղադրանք առաջադրեց, սակայն դա արեց այն ժամանակ, երբ նա արդեն փախել էր երկրից։ Մյուս երկու հանցակիցները, որոնցից մեկը ոստիկան էր, ճանաչվեցին որպես հանցագործության վկաներ։ Նրանցից ոչ մեկը չպատժվեց։ Արդարադատության այս և նմանատիպ այլ խեղաթյուրումներ մղեցին, որ եղբայր Տրետյակը 2015 թ.-ին իր գործն ուղարկի ՄԻԵԴ։

ՄԻԵԴ-ի վճռում հետևյալ եզրակացությունն էր գրված. «[Ուկրաինայի] իշխանությունները թերացել են պատշաճորեն քննել հայցվորի նկատմամբ դաժան վերաբերմունք դրսևորելու հիմքով հարուցված գործը»։ Սա Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի ակնհայտ ոտնահարում է։

Հուսով ենք, որ այս վճիռը կպաշտպանի Ուկրաինայում և այլ երկրներում ապրող մեր հավատակիցների՝ դավանանքի ազատության իրավունքը։ Մենք երախտապարտ ենք Եհովային, ով վարում է մեր դատը (Ողբ 3։59