Անցնել բովանդակությանը

ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12, 2019
ՈՒԿՐԱԻՆԱ

Ուկրաինայի Գերագույն դատարանը պաշտպանում է Թագավորության սրահի օգտագործման իրավունքը

Ուկրաինայի Գերագույն դատարանը պաշտպանում է Թագավորության սրահի օգտագործման իրավունքը

Չորս տարի տևած իրավական պայքարից հետո Տետիև (Ուկրաինա) քաղաքի Եհովայի վկաները թույլտվություն ստացան օգտագործելու իրենց Թագավորության սրահը երկրպագության համար։ Թեև եղբայրները Սրահի շինարարությունն ավարտել էին 2014 թ. դեկտեմբերին, սակայն Ճարտարապետության և շինարարության պետական խորհուրդը բազմիցս միջամտել էր դրա օգտագործման իրավունքի իրականացմանը. վեց անգամ մերժել էր շահագործման ակտի հաստատումը, մեծ տուգանքներ էր սահմանել ժողովի նկատմամբ և նույնիսկ չեղյալ էր համարել շինթույլտվությունը, չնայած որ շինարարական աշխատանքներն արդեն ավարտվել էին։

2018 թ. հոկտեմբերի 10-ին Ուկրաինայի Գերագույն դատարանը սահմանեց, որ մեր եղբայրները շինարարական որևէ նորմ չեն խախտել։ Այն նաև ընդգծեց, որ պաշտամունքի վայր կառուցելու իրավունքը պաշտպանված է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով։ 2019 թ. մարտի 28-ին Ճարտարապետության և շինարարության պետական խորհրդի նորընտիր ղեկավարը հաստատեց Սրահի շահագործման ակտը։ Այդ ամիս ժողովը առաջին անգամ հանդիպում անցկացրեց այդ Սրահում։

2019 թ. նոյեմբերի 2-ին եղբայրները Թագավորության սրահում բաց դռների օր կազմակերպեցին, որին ներկա եղան այդ քաղաքի և շրջանի պաշտոնյաները, ինչպես նաև Սրահի հարևանությամբ ապրող մարդիկ։ Տետիևի շրջանի պետական վարչության գլխավոր ճարտարապետ Անատոլի Ֆյոդորովիչ Զավալնյուկը ասաց. «Դուք հետևել եք շինարարական տեխնոլոգիաներին, նորմերին ու հաստատված նախագծին։ Պաշտամունքի այս վայրը գեղեցկացնում է փողոցն ու քաղաքի այս հատվածը։ Շնորհակալություն ձեր կատարած աշխատանքի համար»։

Մենք ուրախ ենք այս իրավական հաղթանակի համար, քանի որ այժմ Տետիևի մեր եղբայրները կարող են գովաբանել և մեծարել Եհովային իրենց Թագավորության սրահում (Սաղմոս 69:30