Անցնել բովանդակությանը

Ուկրաինայի Կիև քաղաքում 1993 թ. «Աստվածային ուսուցում» միջազգային համաժողովին 7 402 հոգու մկրտության համար օգտագործվել է վեց լողավազան

ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 25, 2023
ՈՒԿՐԱԻՆԱ

Ուկրաինայում տեղի ունեցած պատմական մկրտության 30-ամյակը

Ուկրաինայում տեղի ունեցած պատմական մկրտության 30-ամյակը

1993 թ. օգոստոսի 7-ին Կիևում (Ուկրաինա) 7 402 եղբայրներ և քույրեր մկրտվեցին Եհովայի վկաների «Աստվածային ուսուցում» խորագրով միջազգային համաժողովին։ Սա Եհովայի ժողովրդի ժամանակակից պատմության մեջ տեղի ունեցած ամենամեծ մկրտությունն է։ Այս ուշագրավ իրադարձությունը մնայուն հետք թողեց այդ օրը մկրտվածների կյանքում։

Մկրտվածների թվում էին Վոլոդիմիրը և նրա կինը՝ Ալլան։ Սա առաջին համաժողովն էր, որին նրանք երբևէ մասնակցել էին։ Հիշելով 16 երկրներից ժամանած մոտ 65 000 ներկաներին՝ նրանք ասում են. «Կիևում տեղի ունեցած այդ համաժողովը ցույց տվեց, որ մեր համաշխարհային եղբայրությունը իրականություն է, ոչ թե պարզապես մի բան, որի մասին կարդում ենք մեր հրատարակություններում։ Այս բոլոր տարիներին տեղի ունեցած համաժողովներին առիթ ենք ունեցել հանդիպելու է՛լ ավելի շատ հավատակիցների, ովքեր հրաշալի օրինակ են հոգևոր նպատակների ձգտելու և ուրախ լինելու հարցում»։

Ձախ կողմում՝ Վոլոդիմիրը և նրա կինը՝ Ալլան, մասնակցում են միջազգային համաժողովին (1993 թ.)։ Աջ կողմում՝ Վոլոդիմիրը և Ալլան՝ այսօր

Օլեքսանդրը, ով Կիևից է, իր ժողովից ավելի քան 50 եղբայրների և քույրերի հետ նույնպես մկրտվել է այդ համաժողովին։ Հիշելով այնտեղի մթնոլորտը՝ նա ասում է. «Տիրող սերն ու միասնությունը ստիպեցին ինձ արտասվել։ Համոզվեցի, որ մի մեծ հոգևոր ընտանիքի մասնիկ եմ։ Համաժողովներին ներկա գտնվելը այսօր էլ է ինձ վրա նույն ազդեցությունը թողնում»։

Ձախ կողմում՝ Ալեքսանդրը լուսանկարվում է Կիևում տեղի ունեցած միջազգային համաժողովին (Ուկրաինա, 1993 թ.)։ Աջ կողմում՝ Օլեքսանդրն ու նրա կինը՝ Լարիսան՝ այսօր

Խորհրդածելով իր մկրտության օրվա և ամբողջ համաժողովի մասին՝ Լյուդմիլա անունով մի քույր ասում է. ««Աստվածային ուսուցում» համաժողովը օգնեց ինձ կենտրոնանալու հոգևոր նպատակներիս վրա։ Որոշեցի Եհովային լիաժամ ծառայել։ Ես հասա նպատակիս, և արդեն մոտ 28 տարի է, ինչ լիաժամ ծառայության մեջ եմ։ Այս բոլոր տարիներին Եհովան միշտ աջակցել է ինձ»։

Ձախ կողմում՝ Լյուդմիլան՝ «Աստվածային ուսուցում» միջազգային համաժողովին (1993 թ.)։ Աջ կողմում՝ Լյուդմիլան՝ այսօր

1993 թ.-ին Կիևում տեղի ունեցած «Աստվածային ուսուցում» խորագրով միջազգային համաժողովն իսկապես հիշարժան իրադարձություն էր։ Այդ ժամանակից ի վեր՝ Ուկրաինայում քարոզիչների թիվը գրեթե եռապատկվել է։ Այսօր Եհովան շարունակում է օրհնել Ուկրաինայում ապրող այն մարդկանց, ովքեր համարձակորեն իր կողմն են կանգնում, նվիրվում են և մկրտվում (Ելք 32։26