ՀՈՒԼԻՍԻ 25, 2017
ՈՒԿՐԱԻՆԱ
Բաց դռների օրը պաշտոնյաները այցելում են Եհովայի վկաների՝ Ուկրաինայի մասնաճյուղ
ԼՎՈՎ, Ուկրաինա։ 2017թ. մայիսի 2-ին Եհովայի վկաների՝ Ուկրաինայի մասնաճյուղի դռները բացվեցին հանրության առաջ։ Այդ իրադարձությանը, որը տևեց մեկ օր, ներկա եղան պետական և տեղի պաշտոնյաներ, ակադեմիկոսներ, գործարար մարդիկ, ինչպես նաև Լվով քաղաքում բնակվող այլ անհատներ՝ տեսնելու համար, թե ինչպես է գործում մասնաճյուղը։
Բաց դռների օրվա առիթով մասնաճյուղում հատուկ ցուցահանդեսներ էին կազմակերպվել, ներկայացվել էին ցուցանմուշներ ու մի տեսանյութ մասնաճյուղի գործունեության մասին, նաև բացվել էր պատմական թանգարան, ու երեխաների համար մի տարածք էր տրամադրվել։ Ուկրաինայում Եհովայի վկաների խոսնակ Իվան Ռիհերն ասում է. «2001թ.-ից ի վեր սա առաջին անգամ է, որ մեր մասնաճյուղը բաց դռների օր է կազմակերպել։ Այստեղ՝ Ուկրաինայում, մեզ շատ լավ են ճանաչում աստվածաշնչյան մեր կրթական գործունեության շնորհիվ, որն իրականացնում ենք տնից տուն քարոզելով։ Մեզ համար ոգևորիչ էր հրավիրել մեր հարևաններին, որ նրանք տեսնեին, թե ինչպես է գործում մեր մասնաճյուղը, և ինչպես է այն նպաստում համայնքի բարօրությանը»։
Ուկրաինայի մշակույթի նախարարությանն առընթեր կրոնական հարցերի և ազգությունների բաժնի ղեկավար Անդրեյ Յուրաշը այսպես արտահայտվեց մասնաճյուղի գործունեության վերաբերյալ իր տպավորությունների մասին. «Եհովայի վկաների կրոնական կազմակերպությունը օրինակ է այն հարցում, թե ինչ կարելի է անել համայնքի ներսում, որպեսզի նրա անդամների և ընդհանուր առմամբ մարդկանց փոխհարաբերությունները ներդաշնակ լինեն»։
Այս տարի Վկաները բաց դռների օր են կազմակերպել նաև Կամերունում և Ուորվիքում (Նյու Յորք) գտնվող իրենց գլխավոր վարչությունում։
Մեդիա կոնտակտներ:
Միջազգային: Դեյվիդ Սիմոնյան, հասարակայնության հետ կապերի գրասենյակ, +1-845-524-3000
Ուկրաինա: Իվան Ռիհեր, +38-032-240-9323