Անցնել բովանդակությանը

Ուկրաինայի արևելքում գտնվող Դոնեցկում և Լուգանսկում մեր եղբայրների նկատմամբ հալածանքը ուժգնացել է։ 2018 թ. մայիսի 30-ին Լուգանսկում գտնվող Թագավորության սրահը կողոպտվել է, վանդալիզմի ենթարկվել և հրդեհվել

ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15, 2018
ՈՒԿՐԱԻՆԱ

«Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունը» արգելում է Եհովայի վկաների գործունեությունը

«Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունը» արգելում է Եհովայի վկաների գործունեությունը

2018 թ. սեպտեմբերի 26-ին «Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության» (այսուհետ՝ ԴԺՀ) Գերագույն դատարանը «Եհովայի վկաների կրոնական ասոցիացիան» ճանաչեց «ծայրահեղական»՝ արդյունքում արգելելով մեր գործունեությունը։ Ո՛չ գլխավոր դատախազը, ով մեղադրանք էր առաջադրել մեր իրավաբանական անձի դեմ, ո՛չ էլ Դատարանը դատաքննության ժամանակ որևէ Եհովայի վկայի չեն հարցաքննել։ Այս տարածաշրջանում Եհովայի վկաների նկատմամբ ուժգնանում է կրոնական հալածանքը, որի վերջին դրսևորումներից է այս արգելքը։

Ուկրաինայի արևելքում՝ Դոնեցկի և Լուգանսկի որոշ տարածքներում, մեր եղբայրների և քույրերի իրավիճակը գնալով վատթարացավ այն բանից հետո, երբ 2017 թ. կեսերին ԴԺՀ-ի Գերագույն դատարանը մեր հրատարակություններից մի քանիսը ճանաչեց «ծայրահեղական»։ Այդ տարվա ընթացքում ոստիկանությունը հարցաքննեց 170 Վկաների։ Իշխանությունները այդ տարածաշրջաններում նաև մեկը մյուսի հետևից բռնագրավել են Թագավորության սրահները։ 2018 թ. օգոստոսի 29-ի դրությամբ բռնագրավվել է ընդհանուր հաշվով 16 Թագավորության սրահ։

Չնայած իրենց դավանանքի վրա հարձակումներին՝ այդ տարածքներում ապրող մեր եղբայրներն ու քույրերը շարունակում են ապավինել «փրկության Աստծուն» (Սաղմոս 18:46