Անցնել բովանդակությանը

ՆՈՅԵՄԲԵՐԻ 21, 2014
ՈՒԿՐԱԻՆԱ

Եհովայի վկաները օգնություն են ցույց տալիս հազարավոր ուկրաինացի փախստականներին

Եհովայի վկաները օգնություն են ցույց տալիս հազարավոր ուկրաինացի փախստականներին

ԼՎՈՎ (Ուկրաինա)։ Եհովայի վկաները շարունակում են օգնություն ցույց տալ իրենց հավատակիցներին, որոնք լքել են իրենց տները Ուկրաինայի արևելյան շրջանում պատերազմական դրության պատճառով։

Մոտավորապես 7500 Վկաներից, ովքեր փախել են պատերազմական գոտուց, գրեթե 4000-ը օգնություն ստացան աղետից տուժածներին օգնելու կոմիտեներից՝ կազմակերպված Լվովի՝ Եհովայի վկաների մասնաճյուղի կողմից։ Մնացած փախստականներին կացարան տրամադրեցին նրանց հարազատները և հավատակիցները Ուկրաինայում և Ռուսաստանում։ Վեց լրացուցիչ կոմիտեներ հոգ են տանում պատերազմի գոտում գտնվող ավելի քան 17000 Վկաների մասին։

Ռմբակոծության պատճառով Վկաների մի քանի տներ ավերվեցին, այդ թվում այս տունը, որը գտնվում է Սեմյոնովկա գյուղում (Դոնեցկի մարզ)

Լվովի մասնաճյուղը հաղորդել է, որ պատերազմի սկզբում զոհվեցին վեց Վկաներ։ Նրանցից մեկը մահացավ 2014թ. հունիսի 17-ին Կրամատորսկում, երբ մեքենայի կողքին, որի մեջ էր նա, ռումբ պայթեց։ Ռմբակոծությունների հետևանքով մահացան ևս հինգ Վկաներ, որոնք ապրում էին Դոնեցկում, Սլավյանսկում, Ռոզկիշնեում և Լուգանսկում։

Մասնաճյուղը նաև աջակցում է Վկաների մի քանի տների և երկրպագության վայրերի վերակառուցման աշխատանքներին։

Վկաները վերանորոգում են ավերված կտուրը (Սլավյանսկ)

Մեդիա կոնտակտ(ներ)

Միջազգային: Ջ. Ռ. Բրաուն, Հասարակայնության հետ կապերի բաժին, հեռ. +1 718 560 5000

Ուկրաինա: Վասիլ Կոբել, հեռ. +38 032 240 9323