Անցնել բովանդակությանը

Կառավարիչ մարմնի անդամ եղբայր Դեյվիդ Սփլեյնին և նրա կնոջը ջերմորեն ողջունում են Լվովի Դանիլո Հալիտսկիի անվան միջազգային օդանավակայանում

ՆՈՅԵՄԲԵՐԻ 9, 2018
ՈՒԿՐԱԻՆԱ

Ջերմ ընդունելություն և միասնական ոգի՝ Ուկրաինայում տեղի ունեցած հատուկ համաժողովի ժամանակ

Ջերմ ընդունելություն և միասնական ոգի՝ Ուկրաինայում տեղի ունեցած հատուկ համաժողովի ժամանակ

Ուկրաինայի Եհովայի վկաները ջերմ ընդունելության արժանացրին իրենց հազարավոր եղբայրներին ու քույրերին, ովքեր եկել էին՝ ներկա լինելու 2018 թ. հուլիսի 6–8-ը Լվովում (Ուկրաինա) կայանալիք հատուկ համաժողովին։ Ինը երկրներից ավելի քան 3 300 պատվիրակներ եկել էին Ուկրաինա՝ գլխավորապես ներկա լինելու «Քա՛ջ եղիր» խորագրով հոգևոր ծրագրին։ Նրանք նաև հիանալի հնարավորություն ունեցան վայելելու իրենց ուկրաինացի հավատակիցների ջերմ հյուրասիրությունը։

Համաժողովի նախապատրաստական աշխատանքները սկսվել էին 2017 թ. ապրիլին, և հաջորդ 15 ամիսների ընթացքում տեղի բազմաթիվ Վկա կամավորներ օգնել էին կազմակերպելու համաժողովի հետ կապված տարբեր միջոցառումներն ու պատվիրակների ընդունելությունը։ Պատվիրակներին ներկայացվեցին ուկրաինական մշակույթի որոշ առանձնահատկություններ, այդ թվում՝ պարային ու երաժշտական կատարումներ, և նրանք համտեսեցին ազգային կերակրատեսակներ։ Կազմակերպվեցին շրջայցեր տեղի թանգարաններում ու հին դղյակներում։ Պատվիրակները նաև տեսան Կարպատյան հրաշագեղ լեռները։ Բացի այդ, նրանք հատուկ հնարավորություն ունեցան տեղի ուկրաինացի Վկաների հետ մասնակցելու քարոզչական ծառայության։

Համաժողովի ծրագիրը ներկայացվեց Լվովում գտնվող մի մեծ մարզադաշտում։ Ներկաների բարձրագույն թիվն անցնում էր 25 000-ը։ Ծրագրի գլխավոր ելույթները հեռարձակվեցին ողջ երկրում գտնվող 15 այլ մարզադաշտերում և բազմաթիվ Թագավորության սրահներում։ Ընդհանուր առմամբ ծրագիրն ունկնդրեց 125 000-ից ավելի մարդ, և 1 420 հոգի մկրտվեց։

Ուկրաինայի մասնաճյուղի ներկայացուցիչ Իվան Ռիհերն ասում է. «Մենք շատ էինք սպասում այս հատուկ միջոցառմանը և այլ երկրներից մեր եղբայրներին ու քույրերին ողջունելու հնարավորությանը։ Ուրախ էինք ուկրաինական հյուրասիրություն դրսևորելու այցելուների նկատմամբ։ Նաև զգացինք, որ մեր հավատակիցների համաշխարհային ընտանիքն ավելի միասնական ու քաջ դարձավ» (Սաղմոս 133։1

 

Լվովի մարզադաշտում ներկաների բարձրագույն թիվը 25 489 էր։

Համաժողովին մկրտվեց 1 420 մարդ։ Այս քույրը մկրտության տարեց թեկնածուներից մեկն է։

Համաժողովին մկրտված բազմաթիվ պատանիներից մեկը։

Տեղի քարոզիչները և պատվիրակները միասին մասնակցում են քարոզչական ծառայությանը, որպեսզի քաղաքի բնակիչներին հրավիրեն համաժողով։

Մասնաճյուղը վարձակալեց Լվովի օպերային թատրոնի շենքը, որն ունի քաղաքի ամենամեծ բեմը։ Պատվիրակները դիտեցին կենդանի կատարումներ, այդ թվում՝ ուկրաինական պարեր ու երգեր։ Երեկոյան ծրագիրը եզրափակվեց «Քո անունը Եհովա է» երգի կատարմամբ։

Տեղի Վկաները գնչուական պար են պարում Սվիրժի դղյակի մոտ։

Ծրագրի ավարտին տեղի քարոզիչները իրենց սերն արտահայտեցին Ուկրաինա եկած եղբայրների ու քույրերի նկատմամբ։