Անցնել բովանդակությանը

ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13, 2016
ՈՒԿՐԱԻՆԱ

Եհովայի վկաների Թագավորության սրահների բռնագրավումը Ուկրաինայի Դոնեցկի և Լուգանսկի մարզերում

Եհովայի վկաների Թագավորության սրահների բռնագրավումը Ուկրաինայի Դոնեցկի և Լուգանսկի մարզերում

Դոնեցկի մարզ

ԳՈՌԼՈՎԿԱ. զինված խմբավորումները բռնագրավեցին Թագավորության սրահը։

  • 2014թ. հունիսի վերջին զինված տղամարդիկ ներխուժեցին Վիլյամսա Ակադեմիկա 3Ա հասցեում գտնվող Թագավորության սրահ, գողացան էլեկտրոնային սարքավորումները և նոր կողպեք տեղադրեցին դռների վրա։ Նրանք սրահը սկսեցին օգտագործել որպես իրենց զորանոց։

  • 2015թ. ապրիլի 13-ին այդ շինությունը վերադարձվեց Եհովայի վկաներին։

Քաղաք Գոռլովկա, Ակադեմիկոս Կորոլյովի փող., շ. 75

ԳՈՌԼՈՎԿԱ. զինված խմբավորումները բռնագրավեցին Թագավորության սրահը։

  • 2014թ. հուլիսի 5-ին զինված տղամարդիկ բռնագրավեցին Թագավորության սրահը։ Նրանք այն սկսեցին օգտագործել որպես զորանոց և զինամթերքի պահեստ։ Սակայն 2014թ. սեպտեմբերին հեռացան այդտեղից։ Վկաները վերադարձան սրահ և այն սկսեցին օգտագործել իրենց կրոնական հանդիպումների համար։

  • 2014թ. հոկտեմբերի 12-ին զինված տղամարդիկ ընդհատեցին Թագավորության սրահում անցկացվող կրոնական հանդիպումը և ներկաներին հրամայեցին դադարեցնել այն։ Նրանք նշեցին, որ այդ տարածքում թույլատրելի միակ կրոնը ուղղափառ հավատն է, և որ շուտով «կազատվեն բոլոր Եհովայի վկաներից»։ Այդ մարդիկ Թագավորության սրահը սկսեցին օգտագործել որպես զորանոց։

Քաղաք Դոնեցկ, Կարամզինի փող., շ. 10

ԴՈՆԵՑԿ. զինված խմբավորումները բռնագրավեցին Թագավորության սրահը։

  • 2014թ. օգոստոսի 13-ին զինված տղամարդիկ ներխուժեցին Թագավորության սրահ և այն սկսեցին օգտագործել որպես զորանոց։

  • 2014թ. օգոստոսի 19-ին զինված տղամարդիկ գողացան ձայնային սարքավորումները և հեռացան։ Վկաները վերադարձան և սրահը կրկին սկսեցին օգտագործել իրենց կրոնական հանդիպումների համար։

  • 2014թ. հոկտեմբերի 18-ին կրոնական հանդիպումից հետո «Օպլոտ» 4-րդ գումարտակի ներկայացուցիչները մտան Թագավորության սրահ և ներկաներին հայտարարեցին, որ բռնագրավում են այն։

  • 2014թ. նոյեմբերի 18-ին զինված տղամարդիկ պահանջեցին, որ Վկաները ստորագրեն Թագավորության սրահի սեփականության իրավունքը Պետրովսկի և Կիրովսկի շրջանների զորամիավորումներին փոխանցելու մասին փաստաթղթերը։ Այդ մարդիկ շինությունը սկսեցին օգտագործել որպես զորանոց։

Քաղաք Գոռլովկա, Հերցենի փող., շ. 4

ԳՈՌԼՈՎԿԱ. Թագավորության սրահը բռնագրավեցին քաղաքացիական հագուստով անձինք։

  • 2014թ. սեպտեմբերի 30-ին տեղի հեռուստատեսությամբ հարցազրույց անցկացվեց Թագավորության սրահի «նոր սեփականատիրոջ» հետ, ով նշեց, որ այն բռնագրավվել է Եհովայի վկաներից՝ որպես բռնցքամարտի դպրոց օգտագործելու նպատակով։ 2013թ.-ից սկսած՝ այս սրահը բազմիցս ենթարկվել է վանդալիզմի և հրկիզման։ Վերջին անգամ հրկիզման փորձ արվել է 2014թ. հունիսի 5-ին։

ԴՈՆԵՑԿ. զինված խմբավորումները բռնագրավեցին Թագավորության սրահը։

  • 2014թ. հոկտեմբերի 26-ին Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության (ԴԺՀ) «Շախտյոր» գումարտակի զինված տղամարդիկ ներխուժեցին Թագավորության սրահ և այժմ այն օգտագործում են որպես զորանոց։

Քաղաք Ժդանովկա, Կոմսոմոլսկայա փող., շ. 14

ԺԴԱՆՈՎԿԱ. զինված խմբավորումները բռնագրավեցին Թագավորության սրահը։

  • 2014թ. հոկտեմբերի 27-ին, վկայակոչելով հրամանատարի կարգադրությանը, Գոռլովկայի զինված խմբավորման անդամները բռնագրավեցին Թագավորության սրահը։ Գոռլովկայի զորամասի հրամանատարի տեղակալը նշեց, որ այդ տարածքում միակ թույլատրելի կրոնը ուղղափառ հավատն է, և որ մնացած կրոնները արգելված են։

  • 2014թ. նոյեմբերի 21-ին մեկ այլ զինված խմբավորման հրամանատար Եհովայի վկաներին ասաց, որ այժմ Թագավորության սրահը իր ենթակաների հսկողության տակ է։

  • 2015թ. նոյեմբերի 20-ին զինված տղամարդիկ հեռացան այդ շինությունից, ու Եհովայի վկաները կրկին սկսեցին շահագործել այն։

Գյուղ Տելմանովո, Պերվոմայսկայա փող., շ. 112

ՏԵԼՄԱՆՈՎՈ. զինված խմբավորումները բռնագրավեցին Թագավորության սրահը։

  • 2014թ. նոյեմբերի 4-ին զինված տղամարդիկ ներխուժեցին շինություն և զինված հսկիչներ նշանակեցին։

  • 2014թ. դեկտեմբերի 11-ին այդ մարդիկ զինամթերք բերեցին այդտեղ, և այժմ այն օգտագործվում է որպես զորանոց։

Քաղաք Մակեևկա, Պեչյորսկայա փող., շ. 17

ՄԱԿԵԵՎԿԱ. զինված խմբավորումները բռնագրավեցին Թագավորության սրահը, սակայն հետո հեռացան այդտեղից։

  • 2014թ. նոյեմբերի 5-ին «Ռուս» գումարտակի զինված տղամարդիկ ներխուժեցին Թագավորության սրահ։ Նրանք պահանջեցին, որ Վկաները հանձնեն սրահի բանալիները և հրամայեցին այլևս չվերադառնալ այնտեղ։ Հաջորդ օրը հրամանատարի տեղակալը հանեց Թագավորության սրահի ցուցանակը և դրա տեղը դրեց գումարտակի դրոշը։

  • 2014թ. նոյեմբերի 26-ին զինվորները հեռացան այդ շինությունից։

ԳՈՌԼՈՎԿԱ. զինված խմբավորումները բռնագրավեցին Թագավորության սրահը, սակայն հետո հեռացան այդտեղից։

  • 2014թ. նոյեմբերի 29-ին զինված տղամարդիկ ներխուժեցին Վիտչյուզնյանա 105-Ա հասցեում գտնվող Թագավորության սրահ և Վկաներին հայտարարեցին բռնագրավման մասին։ Նրանցից մեկն ասաց, որ ԴԺՀ կառավարությունը այդ տարածքում միայն ուղղափառ կրոնն է թույլատրում։ Այդ մարդիկ զինված հսկիչներ նշանակեցին և Վկաներին արգելեցին վերադառնալ այդտեղ։ Հաջորդ օրը նրանք հեռացան այդ շինությունից։

  • 2016թ. հուլիսի 22-ին զինված մարդիկ կրկին մտան այդ շինություն և բոլոր ներկաներին հրամայեցին անմիջապես հեռանալ այն այդտեղից։ Նրանք սրահը տակնուվրա արեցին։

Քաղաք Զուգրես, Չերնյախովսկու փող., շ. 1

ԶՈՒԳՐԵՍ. զինված խմբավորումները բռնագրավեցին Թագավորության սրահը։

  • 2014թ. դեկտեմբերի 20-ին քաղաքի զորամասի հրամանատարը հայտարարեց, որ բռնագրավում է Թագավորության սրահը։ Նա հրամայեց Եհովայի վկաներին տալ սրահի բանալիները և այլևս չվերադառնալ։

  • 2015թ. ապրիլի 19-ին այդ շինությունը վերադարձվեց Վկաներին։

ԴՈՆԵՑԿ. զինված խմբավորումները բռնագրավեցին Թագավորության սրահը։

  • 2015թ. փետրվարի 1-ին զինված տղամարդիկ ներխուժեցին Թագավորության սրահ։ Նրանք պահանջեցին, որ Վկաները հանձնեն սրահի բանալիները և ստորագրեն Թագավորության սրահի սեփականության իրավունքը պատերազմի ընթացքում զինված խմբավորումներին փոխանցելու մասին փաստաթղթերը։

  • 2016թ. փետրվարի 29-ին այդ շինությունը վերադարձվեց Վկաներին, սակայն վերանորոգման կարիք էր առաջացել այն կրկին կրոնական արարողությունների նպատակով օգտագործելու համար։

ԵՆԱԿԻԵՎՈ. զինված խմբավորումները բռնագրավեցին Թագավորության սրահը։

  • 2015թ. մարտի 3-ին զինված տղամարդիկ պահանջեցին, որ Եհովայի վկաները իրենց հանձնեն Թագավորության սրահի բանալիները՝ այն որպես զորանոց օգտագործելու համար։

ԳՈՌԼՈՎԿԱ. զինված խմբավորումները բռնագրավեցին Թագավորության սրահը։

  • 2016թ. հուլիսի 25-ին զինված տղամարդիկ ներխուժեցին Սիմֆերոպոլսկա 9 հասցեում գտնվող Թագավորության սրահ։ Նրանք հայտարարեցին, որ այդ տեղանքում միայն երեք կրոններ են թույլատրվում, և որ իրենք նպատակ ունեն «արմատախիլ անելու Եհովայի վկաներին»։

Լուգանսկի մարզ

Քաղաք Անտրացիտ, Կոմունարսկայա փող., շ. 4

ԱՆՏՐԱՑԻՏ. քաղաքացիական հագուստով անձինք բռնագրավեցին Թագավորության սրահը։

  • 2014թ. սեպտեմբերին երկու անգամ անհայտ մարդիկ ներխուժեցին Թագավորության սրահ։ Նրանք գողացան էլեկտրոնային սարքավորումները և պատի վրա գրեցին «Ուղղափա՛ռ կազակներ»։

  • 2014թ. սեպտեմբերի 25-ին տեղի հեռուստատեսությամբ տեղեկացրին, որ Եհովայի վկաների Թագավորության սրահը բռնագրավվել է այլ նպատակներով, օրինակ՝ որպես մանկապարտեզ օգտագործվելու համար։

  • 2015թ. մայիսին այդ շինությունը վերադարձվեց Եհովայի վկաներին։

Քաղաք Ռովենկի, Դերժինսկու փող., շ. 84 Ա

ՌՈՎԵՆԿԻ. զինված խմբավորումները բռնագրավեցին Թագավորության սրահը։

  • 2014թ. սեպտեմբերի 23-ին «Սուրբ Գեորգի» գումարտակի զինյալները ներխուժեցին Թագավորության սրահ և Վկաներին արգելեցին վերադառնալ այնտեղ։ Նրանք սրահը սկսեցին օգտագործել որպես զորանոց։

  • 2015թ. օգոստոսին այդ շինությունը վերադարձվեց Եհովայի վկաներին։

ՊԵՐԵՎԱԼՍԿ. զինված խմբավորումները բռնագրավեցին Թագավորության սրահը։

  • 2014թ. նոյեմբերի 5-ին զորամասի հրամանատարի տեղակալի ղեկավարությամբ զինված տղամարդիկ մտան շինություն և ներկաներին հայտարարեցին, որ բռնագրավում են սրահը՝ այն որպես ճաշարան օգտագործելու համար։ Հրամանատարի տեղակալը հայտարարեց. «Եհովայի վկաների համար ամեն ինչ վերջացած է»։ Այնուհետև Վկաներին ասաց, որ նրանք այլևս չեն կարող իրականացնել կրոնական իրենց գործունեությունը։

Քաղաք Կրասնի Լուչ, Ռադյանսկայա փող., շ. 37

ԿՐԱՍՆԻ ԼՈՒՉ. զինված խմբավորումները բռնագրավեցին Թագավորության սրահը։

  • 2014թ. դեկտեմբերի 5-ին զինված տղամարդիկ ներխուժեցին Թագավորության սրահ։ Նրանք զինված հսկիչներ նշանակեցին և բակում կայանեցին ռազմական փոխադրամիջոցներ։

ԲՐՅԱՆԿԱ. զինված խմբավորումները բռնագրավեցին Թագավորության սրահը։

  • 2015թ. մարտի 26-ին զինված տղամարդիկ ներխուժեցին Թագավորության սրահ։ Նրանք վերցրին շինության ողջ գույքը և Թագավորության սրահի ցուցանակի փոխարեն դրեցին նորը հետևյալ գրությամբ՝ «Դոնի ամենազոր զորք»։