Անցնել բովանդակությանը

ՆՈՅԵՄԲԵՐԻ 11, 2014
ՈՒԿՐԱԻՆԱ

Չնայած Ուկրաինայում տիրող անհանգիստ իրավիճակին՝ Եհովայի վկաները համաժողով անցկացրին. Աստվածաշնչի լույսընծայում

Չնայած Ուկրաինայում տիրող անհանգիստ իրավիճակին՝ Եհովայի վկաները համաժողով անցկացրին. Աստվածաշնչի լույսընծայում

Եհովայի վկաների Կառավարիչ մարմնի անդամ Էնթոնի Մորիսը հայտարարում է, որ լույս է տեսել վերանայված Աստվածաշնչի «Նոր աշխարհ թարգմանությունը»

Լվով (Ուկրաինա)։ Չնայած Ուկրաինայի արևելյան մասում պատերազմական դրություն է, Եհովայի վկաները մասնակցեցին Լվովում անցկացվող «Շարունակե՛ք նախ փնտրել Աստծու Թագավորությունը» համաժողովին, որը տեղի ունեցավ 2014թ. հուլիսի 4-ից 6-ը։ Կառավարիչ մարմնի անդամ Էնթոնի Մորիսը հայտարարեց, որ ուկրաիներենով լույս է տեսել վերանայված «Նոր աշխարհ թարգմանությունը»։

Եհովայի վկաների տեղի մասնաճյուղը հոգ տարավ, որ համաժողովի գլխավոր ելույթները հեռարձակվեն ութ քաղաքներում, ինչպես նաև Դոնեցկի շրջանի 62 տեղանքներում, որտեղ ռազմական գործողություններ էին տեղի ունենում։ Ծրագիրը ունկնդրողների թիվը հասավ 82832-ի, որից 18336 հավաքված էին Լվովի մարզադաշտում։ Մկրտվեց 1068 հոգի։

Լվովի մարզադաշտում «Շարունակե՛ք նախ փնտրել Աստծու Թագավորությունը» համաժողովին ներկաների բարձրագույն թիվը կազմեց 18336

Համաժողովի առաջին օրը ծրագիրն ընդհատվեց ռումբի տեղադրման մասին ահազանգ ստանալու պատճառով։ Ընդամենը 11 րոպեում ավելի քան 16000 մարդ դուրս եկավ մարզադաշտից։ Սակայն երբ իշխանությունները տեղեկացրին, որ դա սխալ ահազանգ է եղել, ծրագիրը անմիջապես վերսկսվեց։

Վասիլ Կոբելը՝ Եհովայի վկաների ներկայացուցիչը Ուկրաինայում, ասում է. «Անչափ ուրախալի էր այսքան շատ հյուրեր ընդունել։ Համաժողովը նշանակալից էր և հուզիչ, քանի որ ստացանք վերանայված Աստվածաշնչի օրինակները մեր լեզվով, որը 2013թ. հոկտեմբերին լույս ընծայվեց անգլերենով։ Մենք ուզում ենք մեր հայրենակիցներին հայտնել ապագա խաղաղ ժամանակների մասին, որ խոստանում է Աստվածաշունչը, հատկապես մեր երկրում տիրող այս անհանգիստ ժամանակաշրջանում»։

Մեդիա կոնտակտ(ներ)

Միջազգային: Ջ. Ռ. Բրաուն, Հասարակայնության հետ կապերի բաժին, հեռ. +1 718 560 5000

Ուկրաինա: Վասիլ Կոբել, հեռ. +38 032 240 9323