Անցնել բովանդակությանը

ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4, 2012
ՈՒԿՐԱԻՆԱ

Ուկրաինայում ի վերջո հաղթեց արդարությունը

Ուկրաինայում ի վերջո հաղթեց արդարությունը

2012թ. սեպտեմբերի 26-ին Ուկրաինայի գերագույն դատարանը վերջ դրեց Եհովայի վկաների Ուկրաինայի մասնաճյուղի հողատարածքի մեծ մասի բռնագրավմանն ուղղված անօրինական փորձերին:

Եհովայի վկաները այդ հողատարածքը օրինական ճանապարհով ձեռք էին բերել 1998թ.-ին: Սակայն 2008թ.-ին տարածքի նախկին սեփականատերը այն վաճառել էր երկրորդ անգամ «Սպորտի զարգացման կենտրոն» ՍՊԸ-ին: Նման գործողությունները հայտնի են Ուկրաինայում որպես գույքի հափշտակություն:

Տեղի տնտեսական դատարանը սահմանել էր, որ «Սպորտի զարգացման կենտրոնի» հետ կնքված առուվաճառքի պայմանագիրը օրինական է, և Եհովայի վկաների կողմից ներկայացված բողոքները ենթակա են մերժման:

Այնուամենայնիվ, արդարադատությունը հաղթանակեց: 2011թ. դեկտեմբերին վերադաս տնտեսական ատյանը որոշում կայացրեց հօգուտ Վկաների և 2012թ. ապրիլին մերժեց «Սպորտի զարգացման կենտրոնի» կողմից ներկայացված բողոքը: Այդ որոշմամբ հաստատվեց, որ գույքի օրինական սեփականատեր են հանդիսանում Եհովայի վկաները: Երեք ամիս անց Լվովի տնտեսական գործերով վերաքննիչ դատարանը բեկանեց տեղի դատարանի անօրինական որոշումը, որով «Սպորտի զարգացման կենտրոնը» ճանաչվել էր հողատարածքի սեփականատեր:

Հողատարածքի սեփականատեր ճանաչվելուն ուղղված իր վերջին փորձը կատարելով՝ «Սպորտի զարգացման կենտրոնը» ապրիլին կայացված որոշումը բողոքարկեց Ուկրաինայի գերագույն դատարան: Սակայն սեպտեմբերի 26-ին դատարանը ողջունելի քայլ արեց՝ արագ մերժելով բողոքը և վերջակետ դնելով վեճին:

Եթե հողատարածքի բռնագրավման փորձերը հաջողվեին, Եհովայի վկաները կկորցնեին իրենց վարչական շենքը և հողատարածքի մեծ մասը, ինչը կխոչընդոտեր Ուկրաինայում գտնվող իրենց վարչական կենտրոնի գործունեությանը: