Պատմական կարևոր զարգացումներ Ուկրաինայում
ՀՈՒՆԻՍԻ 23, 2015—Ուկրաինայի բարձրագույն մասնագիտացված դատարանը պաշտպանում է խղճի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվելու իրավունքը զորահավաքի ժամանակ։
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 26, 2012—Գերագույն դատարանը կասեցնում է մասնաճյուղի ունեցվածքը զավթելու անօրինական փորձը։
ՍԵՊՏԵՄԲԵՐ 1998—Վկաները նոր մասնաճյուղ են կառուցում Լվովում։
ՓԵՏՐՎԱՐԻ 28, 1991—Եհովայի վկաները պետական գրանցում են ստանում։
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 30, 1965—Սովետական հրամանագրով Սիբիր աքսորված բոլոր Վկաները ազատ են արձակվում։
ԱՊՐԻԼԻ 8, 1951—Կառավարությունը Ուկրաինայի արևմտյան մասից Սիբիր է աքսորում 6 100 Վկաների։
ՕԳՈՍՏՈՍ 1949—Խորհրդային իշխանությունը մերժում է Վկաների՝ գրանցում ստանալու դիմումը։
1939—Իշխող կառավարությունը արևմտյան Ուկրաինայում դաժանորեն հալածում և բանտարկում է Վկաներին, ինչպես նաև արգելում է վերջիններիս գործունեությունը։
1926—Վկաները առաջին գրասենյակն են բացում Լվովում։
1911—Եհովայի վկաները Աստվածաշնչի վրա հիմնված դասախոսություններ են կազմակերպում Լվովում։