Անցնել բովանդակությանը

ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11, 2019
ՉԵԽԻԱ

Եհովայի վկաները լույս են ընծայել չեխերեն և սլովակերեն վերանայված «Նոր աշխարհ թարգմանությունը»

Եհովայի վկաները լույս են ընծայել չեխերեն և սլովակերեն վերանայված «Նոր աշխարհ թարգմանությունը»

2019 թ. սեպտեմբերի 7-ին լույս տեսան չեխերեն և սլովակերեն «Աստվածաշնչի նոր աշխարհ թարգմանության» վերանայված հրատարակությունները։ Աստվածաշնչերի լույսընծայման մասին հայտարարեց Կառավարիչ մարմնի անդամ եղբայր Ստիվեն Լեթը Օստրավայում (Չեխիա) կազմակերպված հատուկ հանդիպման ժամանակ։ Հատուկ հանդիպմանը ընդհանուր առմամբ ներկա եղան 25284 մարդիկ, որոնք ծրագիրը լսեցին Չեխիայում և Սլովակիայում գտնվող 200-ից ավելի վայրերից։

Այս հրատարակությունների վրա յուրաքանչյուր թարգմանչական խումբ աշխատել է ավելի քան չորս տարի։ Վերանայված թարգմանությունների գլխավոր առանձնահատկությունն այն է, որ դրանք դյուրընթեռնելի են։ Սլովակերեն հրատարակության թարգմանիչներից մեկն ասում է. «Շատերը կլանված կլինեն աստվածաշնչյան պատմությունների ընթերցանությամբ։ Տեքստն այնքան սահուն և բնական է ընթերցվում, որ կարդացողը չի կարողանա կտրվել դրանից և կցանկանա իմանալ, թե ինչպես է շարունակվում պատմությունը»։

Չեխիայում ավելի քան 15 000, իսկ Սլովակիայում ավելի քան 11 000 Եհովայի վկաներ օգուտներ կքաղեն այս հրատարակություններից։ Չեխերեն հրատարակության թարգմանիչներից մեկն ասում է. «Վերանայված «Նոր աշխարհ թարգմանությունը» բնագրային տեքստի միտքը փոխանցում է ավելի կարճ նախադասությունների և ժամանակակից լեզվի միջոցով։ Այն ավելի հասկանալի կլինի ոչ միայն երկար տարիների Վկաների, այլև երիտասարդների և նրանց համար, ովքեր նոր են ճշմարտության մեջ»։

«Աստվածաշնչի նոր աշխարհ թարգմանությունը» մասամբ կամ ամբողջությամբ թարգմանվել է 184 լեզուներով։ Դրանց թվում են 29 լեզուներով ամբողջությամբ վերանայված թարգմանությունները, որոնք հիմնված են 2013 թ. հրատարակության վրա։ Մենք աղոթում ենք, որ այս հրատարակությունների շնորհիվ աստվածաշնչյան ճշմարտությունը ավելի խոր արմատներ գցի ընթերցողների սրտում (Ղուկաս 24։32