Անցնել բովանդակությանը

ՓԵՏՐՎԱՐԻ 13, 2024
ՉԻԼԻ

Մահաբեր անտառային հրդեհներ՝ Չիլիի Վալպարաիսո շրջանում

Մահաբեր անտառային հրդեհներ՝ Չիլիի Վալպարաիսո շրջանում

2024 թ. փետրվարի 2-ին քամու ուժգին պոռթկումները և ծայրահեղ տապը բորբոքեցին Չիլիի Վալպարաիսո մերձափնյա շրջանում բռնկված երկու խոշոր անտառային հրդեհները։ Դրանք կործանեցին Վինյա դել Մար կոչվող խիտ բնակեցված քաղաքում ու դրա շրջակայքում գտնվող ավելի քան 15 000 տներ։ Ըստ մոտավոր հաշվարկների՝ շուրջ 40 000 մարդ է տուժել անտառային հրդեհների պատճառով։ Շատերը մինչ օրս էլեկտրականություն և ջուր չունեն։ Հրշեջները, բուժաշխատողները և այլ ծառայությունների ներկայացուցիչները դժվարանում են հասնել որոշ տուժած տարածքներ։ Համաձայն զեկույցների՝ հարյուրավոր վիրավորներ կան։ 130-ից ավելի մարդ է զոհվել։

Տուժած հավատակիցներ և վնասներ

  • Ցավոք, 1 քույր մահացել է։

  • 1 եղբայր լուրջ վնասվածքներ է ստացել։

  • 24 եղբայրներ ու քույրեր թեթևակի վնասվածքներ են ստացել։

  • 715 եղբայրներ ու քույրեր տարհանվել են։

  • Վկա ընտանիքի տան ավերակները (Վինյա դել Մար)

    72 տուն ավերվել է։

  • 2 տուն լրջորեն վնասվել է։

  • 1 տուն թեթևակի է վնասվել։

  • Ոչ մի Թագավորության սրահ չի վնասվել։

  • Շուրջ 4 700 հավատակիցներ են բնակվում աղետի գոտում։

Օգնություն աղետից տուժածներին

  • Աղետից տուժածներին օգնելու կոմիտե է կազմվել՝ հումանիտար օգնություն տրամադրելու գործը կազմակերպելու համար։

  • Չիլիի մասնաճյուղից ներկայացուցիչներ ուղարկվեցին՝ հավատակիցներին զորացնելու համար։ Բացի այդ՝ շրջանային վերակացուները և երեցները հոգևորապես քաջալերում են և գործնական օգնություն տրամադրում տուժածներին։

Համոզված ենք, որ Եհովան տեսնում է այս հրդեհներից տուժածների «տառապանքն ու վիշտը» և շուտով մեկընդմիշտ վերջ կդնի բնական աղետներին (Սաղմոս 10։14