Անցնել բովանդակությանը

Գերագույն դատարանի շենքը Սանտյագոյում (Չիլի)

ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 31, 2019
ՉԻԼԻ

Չիլիի Գերագույն դատարանի պատմական որոշումը պաշտպանում է պացիենտի իրավունքները

Չիլիի Գերագույն դատարանի պատմական որոշումը պաշտպանում է պացիենտի իրավունքները

2019 թվականի դեկտեմբերի 13-ին Չիլիի Գերագույն դատարանը բեկանեց ստորին ատյանի կողմից նախկինում կայացված որոշումը՝ այդպիսով պաշտպանելով Եհովայի վկաներից մեկի՝ կրոնական համոզմունքների հիմնավորմամբ արյան փոխներարկումից հրաժարվելու իրավունքը։

Քույր Ռիոսի ձեռքում դատարանի հօգուտ իրեն կայացված որոշումն է

Դատարանում քննվող գործը վերաբերում էր մեր քույրերից մեկին՝ Պոլոնիա Ռիոսին, որին արյան փոխներարկումից հրաժարվելու պատճառով մերժել էին վիրահատել։ Նա ստիպված եղավ դիմել դատարան, որպեսզի սահմանադրական արգելք կիրառվի հիվանդանոցի նկատմամբ, որը հրաժարվել էր բուժել իրեն։ 2019 թվականի օգոստոսի 6-ին Սան Միգելի վերաքննիչ դատարանը մերժեց Պոլոնիայի հայցը և որոշում կայացրեց հօգուտ հիվանդանոցի։

Դրանից հետո քույր Ռիոսը բողոքարկեց որոշումը Չիլիի Գերագույն դատարան, որն էլ բավարարեց նրա բողոքը։ Գերագույն դատարանն առաջին անգամ այնպիսի որոշում կայացրեց, որը պաշտպանում էր իրավունակ չափահաս պացիենտի՝ կրոնական համոզմունքների հիմնավորմամբ բուժման որոշ ձևերից հրաժարվելու իրավունքը։ Ավելի քան 25 տարի դատարանն այն դիրքորոշումն ուներ, որ պացիենտը չէր կարող հրաժարվել բուժումից, եթե, ըստ բժիշկների, դա վտանգելու էր նրա կյանքը։

Դատարանը մասնավորապես նշեց. «Շահագրգիռ կողմը.... պացիենտ է, որը ցանկանում է ապրել և առողջ լինել ու դրա համար դիմել է մի վիրահատության, որին 3 տարի է՝ սպասում է.... Նրա՝ [արյան փոխներարկումից հրաժարվելը] կամայական որոշում չէ, ոչ էլ նպատակաուղղված է խոչընդոտելու բուժաշխատողներին կատարելու իրենց մասնագիտական պարտականությունները։ Փոխարենը՝ դա պացիենտի համոզմունքների արտահայտումն է, որոնք հարկավոր է հարգել նրա խղճի ազատության և արժանապատվության իրավունքի հիման վրա, հատկապես որ ունեցել ենք դրական նախադեպեր, որոնց ժամանակ արյան փոխներարկման կարիք չի առաջացել»։

Թե՛ մեր, թե՛ Չիլիի մեր հավատակիցների համար այս իրավական հաղթանակը ցնծալի իրադարձություն էր (1 Կորնթացիներ 12։26